Վերջին օրերին որոշ ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում մարդկանց կողմից, որոնք ցանկանում են մեր երկրում անհանգստություն առաջացնող արհեստական խուճապ առաջացնել հասարակության մեջ, ձայնագրություն է տարածվել այն մասին, որ, իբր, Երրորդ կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից ստեղծված օպերատիվ շտաբի եւ գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է haqqin.az-ը: Նշվել է նաեւ, որ այս թեմայի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվում, այդ թվում` ԶԼՄ-ների կողմից լուսանկարների եւ նյութերի վերնագրերի օգտագործմամբ, որոնք արհեստական խուճապ են ստեղծում: Տեղեկատվությունը, որն օգտագործվում է կեղծ հասարակական կարծիքը ձեւավորելու համար, հերքվում է, քանի որ այն չի արտացոլում ճշմարտությունը: Այդպես, Բաքվի բնակչուհի, 1994 թվականին ծնված Նազակետ Ռամազանովայի` թոքաբորբից մահվան փաստի կապակցությամբ, որը տեղի է ունեցել փետրվարի 29-ին երրորդ կլինիկական հիվանդանոցում, ոստիկանությունը եւ դատախազները դատաբժշկական փորձագետի մասնակցությամբ ուսումնասիրել են դեպքի վայրը եւ մահացածի դին: Մահվան պատճառները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել: Մահացածից վերցված նմուշներում վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Խստագույն միջոցներ կձեռնարկվեն լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի այն օգտատերերի նկատմամբ, որոնք հասարակության մեջ սխալ կարծիք ձեւավորելու նպատակով կանխամտածված կերպով ոչ ճշգրիտ տեղեկատվություն են տարածել, խոստանում են Ադրբեջանի Գլխավոր դատախազությունում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02