«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումները խիստ հաճախակիացել են, դրանց շարունակությունն էլ դարձել է երեկվա դիվերսիոն փորձը: Բայց հետաքրքիր է, որ Իլհամ Ալիեւին «կիրթ» համարողՆիկոլ Փաշինյանի իշխանության որեւէ ներկայացուցիչ այս միջադեպերի վերաբերյալ ոչինչ չի խոսում: Չեն հնչում դատապարտող հայտարարություններ ոչ միայն Ադրբեջանի հասցեին, այլ նաեւ առ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը, եւ որը պայմանագրային պարտավորություններ ունի՝ անդամ երկրների տարածքի դեմ ոտնձգությունների դեպքում ձեռնարկել համարժեք գործողություններ: ՀԱՊԿ-ն, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարություն անգամ չի անում: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունների ժամանակաշրջանում այսօրվա իշխանական նախկին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին այն բանում, որ ՀԱՊԿ-ն չի կատարում իր պարտավորությունները: Այսօր, սակայն, ՀԱՊԿ-ին որեւէ մեկը չի մեղադրում ու ՀԱՊԿ-ից Հայաստանի որեւէ իշխանավոր ոչինչ չի պահանջում: Որովհետեւ մեղադրել ՀԱՊԿ-ին, նշանակում է անուղղակիորեն մեղադրել առաջին հերթին Ռուսաստանին, որի հետ հարաբերությունների հարցում այդքան քնքույշ ու դողդոջուն զգացմունքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
10:36
10:12
09:55
09:42
09:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56