Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե ինչ գործով է կանչվել Քննչական կոմիտե։ Նա նշել է, որ ԱԺ-ում չեն կարողացել գտնել այն համակարգիչը, որն աշխատասենյակի հետ միասին հանձնել է ԱԺ աշխատակազմին։ Միհրան Հակոբյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես տեղեկացրել էի` այսօր հրավիրված էի Արաբկիրի քննաչական բաժին` քրեական գործով որպես վկա հարցաքննության: Պարզվեց` գործը կապված է Ազգային ժողովում գույք կորելու հետ, որն ինձ առնչվում է այնքանով, որքանով որ ԱԺ-ում իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը չկա: Որոնողական աշխատանքների արդյունքում` որոշվել է, որ ես պետք է հարցաքննվեմ և պատասխանեմ հարցին` արդյո՞ք տեղյակ եմ, թե որտե՞ղ է իմ նախկին աշխատասենյակի համակարգիչը: Ուշագրավն այն է, որ ԱԺ-ում աշխատասենյակը հանձնել եմ 2018թ.-ի դեկտեմբերին` համապատասխան փաստաթղթերով: Այսինքն` ԱԺ աշխատակցի ներկայությամբ ակտ է կազմվել, որով ԱԺ շենքից դուրս են բերվել իմ անձնական իրերը: Եվ, քանի որ ԱԺ աշխատասենյակում բացի համակարգչից ամեն ինչն էր իմ անձնականը, ըստ էության, ակտը վերաբերվում է հենց համակարգչին: 2017թ.-ի մայիսին ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո մեկ ամիս անց ձեռք եմ բերել MacBook Air համակարգիչ (մինչև հիմա օգտագործում եմ), որովհետև ԱԺ-ն ինձ համակարգիչ կարողացավ տրամադրել միայն 2017-ի հոկտեմբեր ամսին: Խոսքը հենց կորած համակարգչի մասին է, որը, ի դեպ, ոչ միայն նոր չէր, այլև` դարն ապրած համակարգիչ էր, և ԱԺ-ում էր հայտնվել հնության պատճառով պետական մեկ այլ հաստատության հաշվեկշռից դուրս գրելու հետևանքով: Ժամանակներ էին այդպիսին. առաջնահերթությունը տրվում էր ընդդիմության աշխատասենյակների կահավորմանն ու համակարգիչներով ապահովելուն: Ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներին, որ 2017-ին պատգամավորներ էին դարձել, հարցրեք. իրենք պատգամավոր դառնալուց հետո աշխատասենյակներում պետական գույքի և համակարգչի խնդիր երբևէ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Հիմա պարզվում է` ԱԺ միջանցքների տեսախցիկների նկարածը չի պահպանվել, և ԱԺ-ում չեն կարողանում գտնել համակարգիչը, որը աշխատասենյակի հետ միասին հանձնել եմ ԱԺ աշխատակազմին: Բնական հարց է չէ՞ առաջանում. ինչպե՞ս կարող էր 2019թ-ի ընթացքում համակարգիչը` մոնիտորով ու քեյսով, ԱԺ շենքի տարածքից անէանալ, երբ շենքը ԱԱԾ կողմից հատուկ պահպանվող պետական օբյեկտ է, ԱԱԾ-ն էլ վարչապետին ենթական կառույց է: Ինչևէ, Արաբկիրի քննչական բաժնում այսօր հարց են տվել` համակարգիչը չկա, կարո՞ղ է տեղյակ լինեք` որտե՞ղ է այդ համակարգիչը: Պատասխանել եմ, որ համակարգիչը փաստաթղթավորված հանձնել եմ, իսկ հիմա պատկերացում չունեմ, թե որտեղ կարող է լինել այդ համակարգիչը: Ուղղակի ցավալի է, որ պողոսների վարչապետը բան ու գործը թողած նման քրեական գործեր է հրահրում, քննիչներին նման կերպ ծանրաբեռնում ու անհարմար դրության մեջ դնում, ինձ էլ աշխատանքից կտրում ու ստիպում քննչականում նման անհեթեթ հարցերի պատասխանել: Միրզոյան Արարարտի բառերով ասած` է՞ս չեք, արա...»։
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
10:05 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44