Ռուսաստանի Դաշնության ռազմական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններն Իդլիբի դեէսկալացիոն գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ կսկսվեն մարտի 10-ին Անկարայում: Այս մասին նշվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մոսկովյան հուշագրի [Իդլիբի մասին] համաձայն` Մարտի 10-ին Անկարայում կսկսվեն բանակցությունները Ռուսաստանի ռազմական պատվիրակության մասնակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում Մ-4 մայրուղու վրա համատեղ պարեկության մանրամասները, որի մեկնարկը նախատեսված է մարտի 15-ին: Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններում պայմանավորվել են հրադադարի հաստատման եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը Իդլիբում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ այս տարածաշրջանում ռազմական գործողությունները դադարեցվելու են շփման գծի ողջ երկայնքով` մարտի 6-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան համատեղ պարեկություն կիրականացնեն Մ-4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց` Սիրիայի ինքնիշխանության պահպանմանն ուղղված հանձնառությունը եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02