Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ էր ակնարկում Սյունիքում մերժված փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Նիկոլ Փաշինյանի մարզ այցելությունից առաջ ArmDaily.am-ի հետ զրույցում ասելով՝ այն համայնքապետերը, ովքեր կցանկանան աջակցել «Այո»-ին, իրենց լիազորությունների շրջանակներում, կարող են աջակցել:
Ակնհայտ է, որ մարզում «Այո» քարոզող ֆիգուրները հասկացել են, որ սա իրենց վերջին հնարավորությունն է եւ բազմաթիվ ձախողումներից հետո եւս մեկ անգամ ձախողելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:
Սյունիքի փոխմարզպետն արդեն մեկ անգամ առիթ ունեցել է մերժվել Կապանում՝ քաղաքապետի ընտրություններին պարտվելով գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանին:
Թեեւ ընտրություններից հետո Նարեկ Բաբայանը փորձում էր ցույց տալ, որ ամեն ինչ իր բնական հունով է ընթանում, սակայն վերջինս այդպես էլ չկարողանալով ներել կապանցիներին, պարբերաբար օգտվելով իշխանական լծակներից, ակնհայտ անջրպետ է ստեղծել, որի արդյունքում շարունակում է մնալ անընդունելի կերպար՝ ստվերելով գործող իշխանության հեղինակությունը:
Մյուս կողմից էլ իմ քայլական պատգամավորները եւս իրենց ռեյտինգով աչքի չեն ընկնում մարզում:
Նրանք փափուկ տեղ են գտել մայրաքաղաքում, չեն ապրում մարզի խնդիրներով, բացի նրանից, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են սակավամարդ նեղ շրջանակներում, ձեւական սելֆիներ անում՝ վարչապետին հաշվետվություն տալու համար: Այնուամենայնիվ, նրանք խորին համոզմունք ունեն, որ իրենց՝ օրեցօր գահավիժող ռեյտինգը առավել շատ խոչընդոտելու է գործին, քան օգնելու:
Պատահական չէ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը հենց Սյունիքից է մեկնարկել քարոզարշավը, քանի որ քաջ գիտակցում է, որ սյունեցին կամք ունի, իսկ իր ձախողված կադրերի վրա հույս դնելն առնվազն միամտություն է: Սակայն ամենհետաքրքիրն այն է, որ իշխանությունն այնպիսի ցայտնոտի մեջ է հայտնվել, որ եթե նախկիններն առանց ավելորդ աղմուկի էին ներքին հրաման տալիս եւ ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործում՝ ընտրություններին թիվ խփելու համար, գործող իշխանությունը լրատվամիջոցնով է հայտարարություն տարածում՝ համայնքների ղեկավարներին ակնարկելով կազմ պատրաստ լինելու անհրաժեշտության մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03