Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են SARS-CoV-2-ի դեմ պայքարում չորս առաջնահերթ կետերի շուրջ: Դրանցից մեկը վերաբերում է հիվանդության տարածման տնտեսական հետեւանքների մեղմմանը: Դրա համար 25 միլիարդ եվրո է հատկացվել, հայտնել է Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է DW- ն: «Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, որպեսզի եվրոպական տնտեսությունը կարողանա գոյատեւել այս փոթորկի մեջ»,- խոստացել է նա Եվրախորհրդի նախագահ Չարլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Ի թիվս այլ բաների, գումարը կուղղվի առողջապահության, աշխատաշուկայի, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների, նրանց աշխատակիցների աջակցությանը: Բացի այդ, անհրաժեշտ է սահմանափակել վարակի տարածումը: Դրա համար ձեռնարկված միջոցները պետք է հիմնված լինեն գիտական եւ բժշկական փորձի վրա, ինչպես նաեւ լինեն համաչափ մասշտաբների, որոշել են կոնֆերանսի մասնակիցները: Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը գործընկերներին կոչ է արել համակարգել վիրուսի դեմ պայքարին ուղղված ազգային գործողությունները: Եվ Եվրախորհրդի ղեկավարը հավելել է, որ ԵՄ երկրների առողջապահության եւ ներքին գործերի նախարարները ամենօրյա հանդիպումներ կանցկացնեն տեսազանգի միջոցով: Եվրահանձնաժողովը պետք է ուսումնասիրի բժշկական պարագաների պահանջարկը եւ առաջարկներ ներկայացնի դրանց հնարավոր դեֆիցիտը կանխելու համար: Ներքին շուկան պետք է աշխատի պատշաճ կերպով եւ առանց անհիմն խոչընդոտների, շեշտել է Միշելը: Մեկ այլ գերակայություն է կորոնավիրուսի դեմ նոր տիպի պատվաստանյութի մշակման ուսումնասիրությունը: Այդ նպատակների համար Բրյուսելը 140 միլիոն եվրո է նախապատրաստել եւ 17 նախագիծ է ընտրել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02