ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն իր օգնական Անուշ Դավթյանի հետ ուղևորվում է Լոռու մարզի Կուրթան գյուղ՝ այցելելու այնտեղ բնակվող Մեխակ Առաքելյանին և նրա ընտանիքին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ս. Փաշինյանն այս մասին հայտնեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութի միջոցով: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ այդ ընտանիքի համար լավ լուրեր ունի:
«Արտերկրում բնակվող մի քանի քաղաքացի խնդրել է ինձ այցելել կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին և հայտնել նրանց, որ իրենք պատրաստակամ են օգնել՝ լուծել նրանց խնդիրները: Արտերկրում բնակվողները նմանատիպ որոշում են կայացրել, երբ մամուլից տեղեկացել են կուրթանցի այդ տղամարդու առողջական խնդիրների մասին»,- նշեց Սիփան Փաշինյանը և հավելեց, որ շահարկումներից խուսափելու համար (քանի որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթաց է) այս ամենի մասին մանրամասն տեղեկություններ չի հայտնի:
Նա խոստացավ, որ հանրային հետաքրքրության դեպքում մանրամասները կներկայացնի ապրիլի 5-ից հետո:
Մարտի 7-ին՝ Ստեփանավանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի երիտասարդ էր մոտեցել, ով ասել էր, որ երկրաշարժից տուն է կորցրել: Վարչապետը նշել էր, որ պետք է պարզել՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո, տվյալ երիտասարդը՝ Մեխակ Առաքելյանը, ասել էր, որ տուն չունի, տնակում է ապրում: Փաշինյանն էլ պնդել էր, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։ Մարտի 10-ին մամուլում մի տեսանյութ հրապարակվեց, որտեղ Մեխակ Առաքելյանը պատմում է իր առողջական խնդիրների մասին և թե այդ օրն ինչ է ցանկացել խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այսօր՝ մարտի 11-ին՝ Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում, վարչապետը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
15:05 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
16:09 28.04.26
17:15 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44