«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից, որի հետ չափազանց կոպիտ էր խոսել՝ արժանանալով հանրության մեծ մասի սուր քննադատությանը: Ասել, որ այս ներողությունն անսպասելի էր, նշանակում է լինել անհույս միամիտ: Յուրաքանչյուր նախընտրական շրջան, յուրաքանչյուր քարոզչական մրցավազք (թեկուզ ոչ նախընտրական) իր նրբերանգներն ունի:
Ներողությունն ակնկալվում էր, ինչին պետք է հետեւեին սոցցանցային հիացական, պաշտամունքային գրառումները, թե՝ տեսեք՝ ինչ ղեկավար ունենք, ինչ է տվել մեզ հեղափոխությունը, մի՞թե նախկինում որեւէ ղեկավար ներողություն կխնդրեր եւ այլն... Զուգահեռ սպասվում էր նաեւ այդ երիտասարդի խնդրի լուծում:
Այդպես էլ եղավ: Ու լավ է, որ այդպես եղավ, բացառությամբ քարոզչական հնարքների, հատկապես տեսախցիկների առջեւ հավատարմության երդում «ստանալու»:
Խնդիրն այլ է ու մի քանի ենթաշերտերով: Նախ՝ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետը «արժանապատիվ քաղաքացիներին» է մեղադրում աղքատ լինելու, վատ ապրելու համար: Երկրորդ՝ այս երիտասարդը, մեղմ ասած, միակը չէ մեր երկրում, որ նման վիճակում է: Այո, դրա համար ներկա իշխանությունները չեն մեղավոր, սակայն այդպես նվաստացնելու ճանապարհով հարցը լուծելն ու երկրպագություն ստանալը քիչ է ասել, թե գեղեցիկ չէ: Իսկ ի՞նչ անեն մյուսները, որոնք չեն հայտնվել նման ուշադրության կենտրոնում: Այս հարցի պատասխանը չկա:
Ամեն դեպքում, սխալն ընդունելը գովելի է, ներողություն խնդրելն՝ առավել եւս: Բայց շատ ավելի գովելի կլինի, եթե հարցը պարզապես չհասնի ներողության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03