«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ կառավարության նիստում վերջապես հաստատվեց պաշտոնատար անձանց նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը:
Բանն այն է, որ մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել էր հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը, իսկ հրապարակման ենթակա տվյալների ցանկը հաստատվեց միայն երեկ:
Ավելին, այս ընթացքում շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ դատական համակարգից, ահազանգում էին, թե այս ընթացքում չեն կարողանալու եւ չեն հասցնելու պատշաճ ներկայացնել հայտարարագիրը:
Ինչեւէ, տեղեկացանք, որ ցանկը բաղկացած է 34 կետից, եւ կան բազմաթիվ տվյալներ, որոնք պետք է ներկայացվեն պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Օրինակ՝ հայտարարագիր պետք է ներկայացնեն ոչ միայն ընտանիքի բոլոր անդամները, այլ նրա խնամակալության տակ գտնվող անձինք:
Ոչ միայն փաստացի արձանագրվում են այդ օրվա դրությամբ ունեցած եկամուտներն ու գույքը, այլեւ գույքի հետ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաեւ ֆինանսական հոսքերը, դրանց ծագման աղբյուրները: Դա ոչ միայն վերաբերում է պաշտոնատար անձին, այլեւ նրա ընտանիքի անդամներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58