Նյու Յորք նահանգում արգելված են 500-ից ավելի մարդու մասնակցությամբ հավաքները: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ արգելքը ուժի մեջ է մտնում ուրբաթ 17:00-ից, փոխանցում է AP-ն:
Նյու Յորքում Բրոդվեյի բոլոր թատրոնները փակ կլինեն մինչեւ ապրիլի 12-ը: Ժամանակավորապես փակվում են նաեւ մշակութային հաստատությունները, այդ թվում՝ արվեստների թանգարան Մետրոպոլիտենը, ինչպես նաեւ Մետրոպոլիտեն օպերան եւ Քարնեգի հոլը:
Դրանից բացի, 258-ամյա ամբողջ պատմության մեջ առաջին անգամ հետաձգվել է Նյու Յորքում Սուրբ Պատրիկի օրվան նվիրված շքերթը: Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն իր թվիթերյան էջում նշել է, որ շքերթը տեղի կունենա ավելի ուշ ՝ «լինի դա ամռան բարձրակետին, թե աշնանային պարզ օր»:
Նյու Յորքի եպիսկոպոսարանը հայտարարել է, որ երկուշաբթի փակելու է իր համակարգում եղած տարրական դպրոցները, համենայնդեպս՝ մեկ շաբաթով:
Դե Բլազիոն հայտարարել է, որ Բրոնքսում 2 պետական դպրոցներ 24 ժամով փակվելու են, քանի որ աշակերտներից մեկի մոտ COVID-19-ի դրական արդյունք է եղել: Բայց նա արմատական միջոցներից խուսափելու հույս ունի՝ ինչպիսին է քաղաքի պետական դպրոցների ամբողջ համակարգի կամ մետրոյի փակումը:
Կուոմոն ասել է, որ քաղաքում գրանցվել է COVID-19-ի 95 հաստատված դեպք: Նահանգում՝ ավելի քան 320 դեպք, ընդ որում՝ ամենամեծ խումբը Նյու Յորքից հյուսիս Նյու Ռոշել արվարձանում է:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02