Կորոնավիրուսի կանխարգելման լավագույն միջոցը անհատական գիտակցումն է և պատասխանատվությունը: Մեզ հայտնի կամ տրամաբանական կանխարգելիչ միջոցառումներից որևէ մեկն Էջմիածնի դեպքը չէր կանխարգելելու: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետական կառավարման մարմինները կարող են բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկել, բայց եթե մարդը շատ ուզում է այդ միջոցները շրջանցել, նա շրջանցելու ձևը կգտնի: Բայց շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի այս իրավիճակին: Այդ գործողությունների արդյունքում մեր հարազատների, մեր ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունն է վտանգվում: Մենք այսօր կորոնավիրուսի տարածման ամենաաղաղակող դեպքը ունենք Էջմիածին քաղաքում, երբ մեկ ընտանիքի 3 անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Եվ մի գերդաստանի անդամներ մեկուսացված են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը մանրամասն ներկայացրեց Էջմիածնում տեղի ունեցած դեպքը. ՀՀ քաղաքացին Իտալիայից վերադարձել Հայաստան, օդանավակայանում ջերմաչափում է տեղի ունեցել, քաղաքացին հաշվառվել է և գնացել Էջմիածին.
«Դրանից հետո, բնականաբար, ժամանակ առ ժամանակ առողջապանության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են իրականացրել և այս մոնիտորինգի ընթացքում քաղաքացու մոտ ջերմության բարձրացում է նկատվել: Այդ ընթացքում քաղաքացին ոչ միայն պետությունից է թաքցրել ջերմության՝ բարձրացած լինելու հանգամանքը, այլև քանի որ իր համար շատ կարևոր է հարազատի նշանադրության արարողությունը, այս ընթացքում սիստեմա է ընդունել և, կոպիտ ասած, սիստեմայի տակից դուրս գալով՝ որոշում է կայացնում մասնակցելու հարազատի նշանադրությանը»,- հայտնեց նա:
Վարչապետի խոսքով՝ այս ընթացքում քաղաքացին շփվում է վարսավիրի, ոսկերչի հետ և մասնակցում է նշանադրությանը, որին բազմաթիվ մարդիկ են մասնակցում:
«Մենք ունենում ենք այսպիսի ճգնաժամային իրավիճակ, երբ նրա մորաքրոջ տղան և ամուսինն արդեն հաստատապես վարակված են, իսկ նշանադրության մասնակիցները, այդ թվում վարասավիրը, ոսկերիչը մեկուսացված են: Հիմա մեր օպերատիվ ամենամեծ խնդիրը հետևյալն է. Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության միջոցառման մասնակիցների և նրա շփման շրջանակն ամբողջական պարզելը՝ հասկանալու համար, որ մենք ամբողջությամբ այդ մարդկանց քարտեզը պատկերացնում ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
15:05 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
16:09 28.04.26
17:15 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44