Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքը հետաձգվել է։ Այդ մասին RomaPress-ին հայտնել է ամերիկյան The Friedkin Group-ի ներկայացուցիչը։ Այս կոնսորցիումն է պատրաստվում ձեռք բերել հռոմեական ակումբը։ Պատճառը նոր կորոնավիրուսի պանդեմիան է եւ ֆուտբոլային գործունեության գրեթե ամբողջական անժամկետ դադարեցումն Իտալիայում։ «Ամեն ինչ փոխվել է այս պանդեմիայից հետո։ «Ռոմայի» եւ The Friedkin Group-ի ներկայացուցիչները որոշել են առայժմ դադարեցնել բանակցությունները։ Ակնհայտ է, որ այս դադարի եւ սահմանափակումների հետեւանքով «Ռոման» ունենալու է ֆինանսական կորուստներ։ Այժմ պետք է լինել համբերատար եւ տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն»,- նշել է The Friedkin Group-ի ներկայացուցիչը։ Մոտ հինգ ամիս շարունակվող բանակցությունների վերջին փուլը պետք է տեղի ունենար այս ամիս ԱՄՆ-ում։ 54-ամյա Դեն Ֆրիդկինը պետք է հանդիպեր «Ռոմայի» 61-ամյա նախագահ, ամերիկացի գործարար Ջեյմս Պալոտայի հետ նախնական համաձայնագիր կնքելու նպատակով։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58