«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, պայմանագրային աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանից փորձեցինք ճշտել` ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում։ «Կդժվարանամ ասել՝ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Եգոր Զայցեւն է, իրականում»։ Հայ չէ։ «Ոչ, բելառուս է»: Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։ «Դա առողջապահության կազմակերպության քաղաքականությունն է, ես իրավասու չեմ դա բացատրելու. դեկտեմբերից իմ պայմանագիրն ավարտվել է, կարծում եմ` ԱՀԿ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որ տվյալ երկրում լինեն նաեւ ԱՀԿ այլ երկրների ներկայացուցիչներ»: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ չե՞ն վստահում առողջապահության նախարարությանը։ «Կդժվարանամ ասել»: Իսկ Հայաստանից ԱՀԿ գնացող զեկույցների պատասխանատուներն ովքե՞ր են։ «Կարող եմ որպես անհատ կարծիք հայտնել՝ ԱՀԿ-ն կնքում է բոլոր երկրների հետ երկամյա օժանդակության հուշագիր, ուր նշվում է, թե տվյալ երկրի կառավարությունը որ ուղղություններն է հայտարարել առաջնահերթ, ըստ որի էլ` օգնում են երկրին։ Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ կառավարությունն ընտրի նաեւ արտահերթ ոլորտ»: Մոնիթորինգն ինչպե՞ս է իրականացվում, կարո՞ղ են գարդասիլն առաջնային խնդիր համարել եւ դրանով ստանալ օժանդակություն, ասել՝ կորոնավիրուսը կարող է եւ սպասել, ինչպեսեւ եղել է այս անգամ։ «Հարցը պետք է ուղղեք հասցեատիրոջը. հարցերը հիմնականում լուծվում են մի քանի կառույցների համաձայնեցմամբ»: Հայաստան ժամանած ԱՀԿ-ի Ձեր նախկին կոլեգաների հետ հանդիպե՞լ եք, տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս են գնահատում հայաստանյան իրավիճակը։ «Նո քոմենթ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47