«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 30-ի՝ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքից ամիս անց պարզ է դառնում, որ իրավապահ համակարգը անգործության է մատնված եղել եւ աչք է փակել, այսպես ասած, էլիտար զորամասում տիրող իրավիճակի վրա: Դեռ փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մինչեւ հունվարի 30-ի` ՊԲ զորամասերից մեկում Վահրամ Ավագյանի մահվան դեպքը ՊՆ թեժ գիծ ահազանգ էր եղել, որ ՊԲ զորամասերից մեկում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին նեղացնում է զինվորներին, սակայն հետամուտ չէին եղել: Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունից պաշտոնապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննությամբ չի ապահովվել գործի հանգամանքների հետազոտման բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը, չեն կատարվել այդ գործի ընթացքը լուծելու համար անհրաժեշտ մի շարք գործողություններ: Եվ ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերացրել է կարճելու մասին որոշումները, ինչի արդյունքում քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է: Եվ պետք է նկատել, որ իրավիճակի համար պատասխանատու են ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյան, ռազմական նախկին ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, որոնք, որպես ոլորտի պատասխանատուներ, տեղում չեն եղել եւ իրենց ենթակաները, ինչ-ինչ շարագրգռվածությունից ելնելով, «գործ են փակել տվել», ինչի հետեւանքով զինվոր մահացավ: Այսպիսով, դատախազության այս բացահայտումը հաղորդում է՝ հանցագործության մասին՝ հենց իրավապահների անգործության վերաբերյալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58