Ղրղզստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքը: Այս մասին չորեքշաբթի Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Կոսմոսբեկ Չոլպոնբաեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքը»,- ասել է նա: Բոլոր երեք հիվանդները նախկինում ուխտագնացություն էին կատարել դեպի Սաուդյան Արաբիա: Նախարարի խոսքով` բոլոր երեք դեպքերը գրանցվել են Ջալալ-Աբադի շրջանում: Հունվարի վերջին երկրի իշխանությունները որոշում էին կայացրել ժամանակավորապես դադարեցնել գյուղատնտեսական մթերքների, ինչպես նաեւ մսամթերքի ներմուծումը ՉԺՀ-ից, այս արգելքը հետագայում երկարաձգվեց անորոշ ժամկետով: Հանրապետության բոլոր սահմանային կետերում բժշկական խմբերը շուրջօրյա հերթապահություն են իրականացնում` երկիր ժամանող մարդկանց առողջական վիճակը վերահսկելու համար: Մոտ հազար մարդ, ովքեր ժամանել են համաճարակաբանական անբարենպաստ վիճակով երկրներից, այժմ գտնվում են հսկողության տակ: Օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր արգելվում է, օդային եւ երկաթուղային հաղորդակցությունը չեղարկվել է գրեթե բոլոր միջազգային ուղղություններով: Հանրապետությունում նաեւ սահմանափակում է մտցվել զանգվածային մշակութային բոլոր միջոցառումների անցկացման համար: Չորեքշաբթի Ղրղզստանի իշխանությունները պարզում են այն մարդկանց շփումների շրջանակը, որոնց մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02