Օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից, դրա փոխարեն անվերապահ հավատով վերաբերվել մեր ժողովրդի գիտակցականության աճման ներուժին և արտակարգ իրավիճակը ծառայեցնել գիտակից, իրավատեր և իր խոսքի ու գործի համար պատասխանատու քաղաքացու կայացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը: «Արտակարգ իրավիճակի հրամայականը՝ ձևավորել գիտակից, իրավատեր և պատասխանատու քաղաքացի Հայաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտ իրավակարգավորումներ սահմանելու նպատակով հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը: Երկրորդ ընթերցումը, որով օրինագծերը կընդունվեն ամբողջությամբ, նախատեսված է երկուշաբթի՝ 2020 թ. մարտի 23-ին, ժամը 11:00-ին սկսվող արտահերթ նիստում: Ողջունում և տեղին ենք համարում արտակարգ դրության ժամանակ մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խախտելու համար պատասխանատվություն սահմանող իրավակարգավորումների ընդունումը: Միևնույն ժամանակ՝ միանգամայն չկշռադատված և վտանգավոր ենք համարում գրաքննության սահմանումը, որ նախատեսվում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի լրացմամբ, ըստ որի՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներում հայտարարված է արտակարգ դրություն, սակայն դրանցից միայն եզակիներն են (այն էլ՝ ներկայումս բռնապետական կամ անցյալում ամբողջատիրական) նախատեսել խոսքի ազատության սահմանափակումներ: Մեր պարագայում, երբ դեռևս ամբողջությամբ հաղթահարված չէ բռնապետական անցյալի իներցիան, անցյալից մնացած կադրերի կառավարման ներքո գտնվող ուժային համակարգը շատ արագ կերպով կարող է վերադառնալ իրեն հոգեհարազատ մեթոդներին և միջոցներին՝ չեղարկելով արդեն ձեռք բերված քաղաքացիական ազատությունների նվաճումները, ինչն էլ ավելի կխորացնի ճգնաժամը: Բացի այդ՝ արտակարգ իրավիճակի սուղ պայմաններում գրաքննության փոխարեն պետական ռեսուրսն ավելի արդյունավետ կերպով պետք է օգտագործվի իրապես կենսական պրոբլեմներ լուծելու համար: Համոզված ենք, որ հազարամյակների ճանապարհ ու փորձություններ հաղթահարած մեր ժողովուրդն ունակ է դրսևորելու գիտակից և պատասխանատու վարքագիծ: Այդուհանդերձ, եթե լինեն նպատակաուղղված ապատեղեկացման փորձեր, ապա դրանք շատ հեշտությամբ կարող են խափանվել իշխանության ճշմարտացի և ամբողջական տեղեկատվությամբ՝ քաղաքացիների գործուն աջակցությամբ: Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ օրվա իշխանությունը պարտավոր է ձեռնպահ մնալ խոսքի ազատությունը սահմանափակելու ամբողջատիրական գայթակղությունից, դրա փոխարեն անվերապահ հավատով վերաբերվել մեր ժողովրդի գիտակցականության աճման ներուժին և արտակարգ իրավիճակը ծառայեցնել գիտակից, իրավատեր և իր խոսքի ու գործի համար պատասխանատու քաղաքացու կայացմանը»,- ասվում է հայտարարությունում:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
16:09 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44