Հայտարարելով այն մասին, թե չի հավատում, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցում առաջնորդությունը կզիջի Ռուսաստանին, այդ երկրի ԱԳՆ խոսնակ Զախարովան կամա, թե ակամա անում է մի խոստովանություն, որ վերաբերում է տարածաշրջանային հիմնարար նշանակություն ունեցող հարցի: Եվ եթե առաջիկայում Ռուսաստանի պաշտոնյաները չանեն Զախարովայի հայտաարությունը սկզբունքորեն հերքող կամ վերանայող հայտարարություն, ապա կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանն այդպիսով անում է պաշտոնական խոստովանություն: Իսկ խոստովանությունն այն մասին է, որ Մոսկվան Կովկասում ըստ էության կորցրել է որոշիչ դերը, որի մասին բացահայտորեն կամ անուղղակի հայտարարել է միշտ՝ չթաքցնելով իր հավակնությունը:
Խնդիրն այն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ինքնին զուտ կոնֆլիկտային խնդիր չէ: Այդ գործընթացը հանդիսանում է կովկասյան տարածաշրջանի առանցքային խնդիրը, որի վիճակից է կախված տարածաշրջանի անվտանգության համակարգը, նաև դրանից բխող մյուս պարամետրերը, որոնք ըստ էության առանցքային նշանակություն ունեն Կովկասի տարածաշրջանի վերակազմավորման հարցում: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը միջազգային լայն նշանակության խնդիր է, հետևաբար չի կարող լինել առաջնորդություն լոկ այդ գործընթացում:
Առաջնորդությունը ներառելու է լայն տարածաշրջանային կոնտեքստը և ըստ այդմ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարում է, կամ խոստովանում՝ իսկ դրա միջոցով նաև Ռուսաստանը, որ տարածաշրջանային առաջնորդությունն այժմ պատկանում է ԱՄՆ-ին: Ասել կուզի, Մոսկվան խոստովանում է, որ Կովկասն այլևս իրենը չէ, և այլևս չունի էլ հավակնություն կամ ակնկալիք, որ Նահանգները թույլ կտան, որպեսզի Կովկասը լինի իրենը: Այլապես տարօրինակ է, որ պետությունը, որը մշտապես ներկայացել է որպես Կովկասում առանցքային սուբյեկտ, կովկասյան անվտանգության համակարգի գարանտ կամ հիմնարար խաղացող, հայտարարում է ղարաբաղյան խնդրում առաջնորդությունը ԱՄՆ-ին պատկանելու մասին: Կապիտուլյացիա է սա արդյո՞ք։ Երևի թե պետք չէ խնդիրը դիտարկել այդ կտրուկ, արմատական շեշտադրումով: Դա ավելի շուտ կարող է դիտարկվել սթափություն և իրատեսականություն:
Ավելին` սկզբնաղբյուրում
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01