Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 թ.-ի N Ց/32 ցուցումով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր քաղաքացիներին մինչև 2020 թ.-ի մարտի 31-ը զերծ մնալ Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ այցելելուց: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Ընդ որում՝ կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարվելու են բացառապես շահառուի հասցեում: Նշենք նաև, որ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի արտակարգ դրության պայմաններում Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ այցելել: Այսպիսով՝ Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում՝ նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020 թ.-ի մայիսի 27-ը: Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020 թ.-ի հունիսի 1-ը: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին, կարող են փաստագրվել մինչև 2020 թ.-ի մայիսի 27-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով: Հիշեցնենք նաև, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
17:48 28.04.26
16:57 28.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
16:09 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44