Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Պետական աջակցության ծրագրով նախատեսված է 3 մոդել: Շահառուները պետք է ընտրեն առաջարկվող 3 մոդելներից մեկը.
1-ին մոդել՝ 130-280 քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 10-15 գլուխ կենդանու համար։ Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 11 մլն ՀՀ դրամ, որից 5.5 մլն փոխհատուցում է պետությունը:
2-րդ մոդել՝ 281-450 քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 20-25 գլուխ կենդանու համար: Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 23 մլն ՀՀ դրամ, որից փոխհատուցումը կազմում է 11.5 մլն դրամ:
3-րդ մոդել՝ 451 եւ ավելի քառակուսի մետր արտադրական տարածքով, անկապ պահվածքով՝ առնվազն 40-45 գլուխ կենդանու համար: Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսերը գնահատվում են շուրջ 35 մլն ՀՀ դրամ, իսկ փոխհատուցումը կազմում է 17.5 մլն դրամ:
Ծրագրով նախատեսվում են արտոնություններ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիների եւ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար: Արտոնյալ խմբերի համար պետության կողմից փոխհատուցումը կազմում է. 1-ին մոդելի համար՝ 7.7 մլն դրամ, 2-րդ մոդելի համար՝ 16.1 մլն դրամ, 3-րդ մոդելի համար՝ 24.5 մլն դրամ:
Փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքներն ավարտելուց եւ առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում՝ փոխհատուցման գումարի 50%-ի չափով, իսկ մնացած 50%-ը տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց եւ երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10-օրյա ժամկետում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող անասնաբուծության վարման վերաբերյալ 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։
Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու դիմում է ներկայացրել 231 տնտեսվարող, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանգրեր:
Ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքէջում` հղումով կամ զանգահարել 011-52-37-78, 011-52-46-10 հեռախոսհամարներով:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
13:54 28.04.26
11:55 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44