Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների համոզմամբ՝ վարակը փոխանցվում է ոչ միայն առողջ և վարակակիր մարդկանց միջև շփման արդյունքում, այլ նաև՝ որոշ մակերևույթների վրա վիրուսի առկայության միջոցով, երբ մարդ սկզբում դիպչում է տվյալ մակերևույթին, այնուհետև ձեռքով տրորում աչքերը կամ բերանը: Հենց այս երկու ռիսկերից խուսափելու նպատակով էլ մարդկանց հորդորում են պահել սոցիլական հեռավորություն և հաճախակի լվանալ ձեռքերը ալկոհոլ պարունակող նյութով կամ հոսող ջրի տակ` օճառով: Որքա՞ն կարող է նոր տեսակի կորոնավիրուսը պահպանվել որոշ իրերի մակերևույթների վրա: Առողջապահական գիտական հաստատությունների դեռևս չհրապարակված ուսումնասիրություններում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է պահպանվել երկուսից երեք օր պլաստիկ և երկաթյա մակերևույթների վրա: Հաշվի առնելով սա` խորհուրդ է տրվում ամեն օր ախտահանել տան` ամենից հաճախ օգտագործվող իրերը` սեղանները, դռների բռնակները, համակարգչի ստեղնաշարը, հեռակառավարման վահանակները և այլն: Ահա մի քանի խորհուրդ տունն ախտահանելու համար. եթե մակերեսը տեսանելի կեղտոտ է, սկզբում լվացեք այն օճառով և ջրով, այնուհետև ախտահանեք սպիրտային լուծույթով, օգտագործեք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, հաճախակի օդափոխեք սենյակները, ախտահանեք նվազագունը 70 տոկոս ալկոհոլ պարունակող լուծույթներով, համոզվեք, որ մաքրող միջոցները ժամկետն անց չեն, վերջում չմոռանաք լվանալ ձեռքերը:
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02