Հայտնի գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը, արդեն 2 շաբաթ է անցնում է հետազոտության առաջին փուլը: Այս մասին Նուբար Աֆեյանը պատմել է «COVID-19. համընդհանուր վախին հակառակ» առցանց քննարկման ժամանակ: Ըստ նրա` փորձնական պատվաստանյութն այժմ փորձարկվում է 45 առողջ կամավորի վրա, որոնք բաժանվել են 3 խմբի. յուրաքանչյուր խումբ պատվաստանյութի տարբեր չափաբաժիններ է ստանում` պարզելու համար, թե որ դեղաչափն է առավել արդյունավետ եւ անվտանգ: Առջեւում թեստավորման երկրորդ փուլն է, որից հետո, եթե ամեն ինչ նորմալ լինի, ամառվա վերջ կամ աշնան սկիզբ հնարավոր կլինի ավելի մասշտաբային հետազոտություն սկսել: Իսկ մինչ այդ այս ամենը գզալի ներդրումներ է պահանջում, նշել է Նուբար Աֆեյանը: Նա նաեւ հավելել է, որ Moderna Therapeutics-ը շուրջ 2 տարի աշխատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ. նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման սկիզբում նրանք արդեն MERS-ի դեմ փորձնական պատվաստանյութ ունեին, որի հարուցիչը եւս կորոնավիրուսն է: Հիշեցնենք, որ Moderna Therapeutics Բոստոնի կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականները պատվաստանյութ են մշակել նոր կորոնավիրուսի դեմ: mRNA-1273 փորձնական պատվաստանյութը մշակվել է 42 օր անց այն բանից հետո, երբ չինացի գիտնականները վերծանեցին եւ հրապարակեցին վիրուսի գենետիկական կոդը: Պատվաստանյութի մշակմանը մասնակցել է ավելի քան 100 մասնագետ:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
17:48 28.04.26
16:57 28.04.26
13:54 28.04.26
16:09 28.04.26
09:19 28.04.26
17:15 28.04.26
17:57 28.04.26
16:45 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44