Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսիացի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
«Մեծագույն կսկիծով տեղեկացա ֆրանսիացի քաղաքական գործիչ, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ, մեր հայրենակից Պատրիկ Դևեջյանի մահվան մասին։
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի հասարակական և քաղաքական կյանքում կարևոր ներդրում բերած մեծ գործչի կորստյան կապակցությամբ։
Պատրիկ Դևեջյանի մահը, կարելի է ասել, մեծն Շառլ Ազնավուրից հետո, անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար, ով այդ եղբայրական մտերմության վառ խորհրդանիշ էր։ Դևեջյանը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման և ֆրանսահայությանը հուզող հարցերի առաջմղման պայքարի շուրջ 50-ամա պայքարի անմնացորդ նվիրման մարմնավորումն էր։
Այս ծանր պահին մեր աղոթքներով վշտակցում և սատարում ենք Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և մերձավորներին»,- ասված է վարչապետի հեռագրում:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02