Գելլափ միջազգային ասոցիացիան արտահերթ հարցում է անցկացրել աշխարհի 26 երկրում՝ կորոնավիրուսի վերաբերյալ: Հայաստանում հարցվածների 61 տոկոսի ակնկալիքները հաջորդ ամսվա համար լավատեսական են եղել: COVID – 19-իվ վերաբերյալ հարցումն անցակցվել է «GALLUP International Association»-ի կողմից աշխարհի 26 երկրում՝ ավելի քան 24 հազար մարդու շրջանում: Թե ինչ է սպասվում առաջիկա ամսվա ընթացքում, հստակ պատկեր չկա: Հարցվածների 36 տոկոսը կարծում է, որ ամենավատը դեռ առջևում է, ևս 36 տոկոսը կարծում է, որ վատթարագույնն արդեն անցյալում է, և 27% -ը կարծում են, որ իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին կա: Իսկ 1 տոկոսը դժվարացել է հարցին պատասխանել: Միացյալ Թագավորությունում հարցվողների 82 տոկոսը, Նիդերլանդներում հարվածների 77 տոկոսը, Ֆրանսիայում՝ 70 տոկոսը, Ավսրիայում 68 տոկոսը վատատես են եղել: Հայաստանում, Թուրքիայում, Ղազախստանում, Հնդկաստանում, Կորեայում, Ադրբեջանում հարցվածները շատ ավելի լավատես են եղել: Օրինակ Հայաստանում լավատես է եղել հարցվածների 61 տոկոսը: Հարցվածները պատասխանել են հարցին, թե կորոնավիրուսի մասին մտածելիս թվարկված տարբերակներից որն են հավանական համարում հաջորդ ամսվա համար: «Վատագույնը դեռ առջևում է» տարբերակին կողմնակից է եղել Հայաստանում հարցվածների 18 տոկոսը, «Իրավիճակը հիմնականում կմնա նույնը, ինչ հիմա է» տարբերակի հետ համաձայնվել է հարցվածների 11 տոկոսը: Հարցվածների 61 տոկոսը հավատացած եղել, որ մենք արդեն ամենավատ վիճակում ենք, և ամեն ինչ կսկսի բարելավվել: Չի կարողացել պատասխանել հարցվածների 11 տոկոսը: «Ես պատրաստ եմ զոհաբերել իմ իրավունքներից մի քանիսը, եթե դա կօգնի կանխել վիրուսի տարածումը». այս մտքի հետ Հայաստանում միանգամյան համաձայն է եղել հարցվածների 59 տոկոսը, համաձայն է եղել 28 տոկոսը, անհամաձայնություն է հայտնել ընդամենը 4 տոկոսը, խիստ անհամաձայնություն՝ կրկին 4 տոկոսը, չի կարողացել պատասխանել 5 տոկոսը: Հարցումն անցկացվել է աշխարհի 26 երկրում: Յուրքանչյուրում երկրում կանայք և տղամարդիկ հարցվել են անցյալ երկու շաբաթների ընթացքում դեմ առ դեմ՝ կամ հեռախոսով կամ օնլայն: Հետազոտման սխալի հավանականությունը +3-5% տոկոսի միջակայքում է՝ 95 տոկոս վստահության մակարդակում:
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:15
10:35
09:19 28.04.26
17:48 28.04.26
09:03 28.04.26
16:09 28.04.26
13:54 28.04.26
17:32 28.04.26
17:57 28.04.26
13:37 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44