Փաստ» թերթը գրում է. «Այս իշխանությունների համար արդեն սովորական երեւույթ է դառնում կիսատ-պռատությունը բոլոր նախաձեռնությունների մեջ: Երեկ էլ հրավիրված արտահերթ նիստում կառավարությունը ներկայացրել էր իբր կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված երկու օրենսդրական նախագիծ, որոնք, ինչպես ցույց տվեցին քննարկումները, ուղղակի «ոտքի վրա» կազմված նախաձեռնություններ էին:
Ու պատահական չէ, որ քննարկումների ժամանակ պարբերաբար բարձրացվում էր դրանց արդյունավետության եւ հիմնավորվածության հարցը: Ընդ որում, նաեւ «իմքայլական» որոշ պատգամավորների կողմից: Մասնավորաբար, անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող փաթեթի քննարկման ժամանակ բարձրացվեցին բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները, սակայն, այդպես էլ չտրվեցին արդարադատության նախարարի կողմից:
Ոլորտի տարբեր մասնագետներ քննարկումներին զուգահեռ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում բարձրաձայնում էին բազմաթիվ մտահոգիչ հարցերի մասին, այդ թվում՝ մշակված տվյալներին մուտք ունեցող մարմինների շրջանակի, տվյալների պահպանման ժամկետների, այդ տվյալների արտահոսքի բացառման երաշխիքների եւ այլ հարցերի մասին:
Հիմնավորվածությունն ու անորոշությունն այնքան մեծ է, որ փորձագետների որոշակի շրջանակ հստակ արձանագրում էր, որ կառավարության այս նախաձեռնության արդյունավետությունը կարանտինի տեսանկյունից գրեթե զրոյական է, սակայն կարող է իշխանությունների համար հիանալի գործիք դառնալ քաղաքական վերահսկողության տեսանկյունից:
Ճիշտ է, 57 կողմ ձայնով «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ մի կերպ անցկացրեց նախագիծը, բայց խնդիրն այն չէ, թե ի վերջո ինչ փոփոխություններ են կրում նման նախագծերը մինչեւ վերջնական ընդունումը, կամ ինչ ճակատագիր են ունենում, էականն այս պարագայում ավանդական դարձող գործելաոճն է ու, առավել եւս, այն հնարավոր մութ նպատակները, որոնք առկա են նման նախաձեռնությունների կոնտեքստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03