ARM | RUS |

Մոսկվան չի կանգնի Հայաստանի կողքին, բայց Ադրբեջանը չի կարող նվաճել Ղարաբաղը. Դուգին

27.04.16 | 19:01

1in.am - «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը:

Ռուս հայտնի ազգայնականի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն շահավետ է բոլոր իրական կողմերի՝ թե՛ հայկական կողմի, թե՛ Ադրբեջանի համար, որը պահպանում է Ադրբեջանը հետ պահանջելու իրավունքը: Ստատուս քվոն և խաղաղությունը Ղարաբաղում լավագույն տարբերակն են նաև Ռուսաստանի համար: «Ղարաբաղյան հակամարտությունը չունի լուծում,- համոզված է Դուգինը,- և Ադրբեջանը երբեք չի կարող զավթել Ղարաբաղը, դա բացառվում է»: Այս իրավիճակում Ալեքսանդր Դուգինը միայն մեկ ճանապարհ է տեսնում. «Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրին»:

– Ալեքսանդր Գելևիչ, հետաքրքիր է՝ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք վերջին մեկ ամսվա իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում և կարգավորման գործընթացում: Ո՞ր տրամաբանությամբ է այսօր զարգանում գործընթացը:

Իմ դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ հետևյալն է. ստատուս քվոն սկզբունքորեն ամենաօպտիմալ և լավագույն վիճակն է բոլոր կողմերի համար. Հայաստանի, որը փաստացի վերահսկում է Ղարաբաղը, Ադրբեջանի, որը շարունակում է այդ շրջանը համարել իր տարածքի մի մասը, Ռուսաստանի, որը ցանկանում է բարեկամություն անել ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ և թշնամական պետություն չի Ադրբեջանի համար, Իրանի, որը մի կողմից՝ կապված է շիական Ադրբեջանի հետ և մյուս կողմից՝ սերտ կապեր ունի Հայաստանի հետ: Իրավիճակն ընդհանուր առմամբ ձեռնտու է անգամ Թուրքիային, որովհետև Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելը կնշանակի սպառնալիք ստեղծել սեփական երկրի փլուզման համար: Հետևաբար Ղարաբաղյան հակամարտության որևէ էսկալացիա չի բխում իրական կողմերից ոչ մեկի շահերից: Եթե սկսվի էսկալացիա, նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան կկորցնի, ոչ միայն մարդիկ կզոհվեն, այլև յուրաքանչյուրը կկրի քաղաքական վնասներ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ սրացումը ձեռնտու է երրորդ ուժին, ոչ թե տարածաշրջանի երկրներին, հայերին կամ ադրբեջանցիներին: Ես խորապես համոզված եմ, որ սա սադրանք է՝ կազմակերպված երրորդ ուժի կողմից: Այս իրավիճակում ամերիկացիները կուզենային պայթեցնել ղարաբաղյան ճգնաժամը, որովհետև դրա հետևանքով ամենից շատ կտուժեր Ռուսաստանը և ռուսական քաղաքականությունը, կվնասվեր Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես հետխորհրդային տարածքներում հակամարտությունների կարգավորող:

Ինձ թվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի իմաստուն առաջնորդները պետք է հասկանան, որ նրանք ոչինչ չեն շահում հակամարտության վերսկսման պարագայում:

– Բայց ինչ-որ մեկը նախաձեռնել է պատերազմի վերսկսումը, այդպես չէ՞: Եվ կասկած չկա, որ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը, որը կոնկրետ նպատակներ էր հետապնդում: Ինչո՞ւ եք սլաքներ ուղղում այլ երկրների վրա:

Բացատրեմ, թե ինչու. որովհետև Ադրբեջանը իրականում երբեք որևէ բան չի ստանա, եթե պատերազմ սկսի Ղարաբաղում: Ղարաբաղը հնարավոր չէ զավթել ռազմական ճանապարհով: Դա նշանակում է կոնֆլիկտ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ: Ընդ որում, հայերը շատ լավ են կռվում, և ադրբեջանցիները դա գիտեն: Ադրբեջանցիներին անգամ չի օգնի նրանց բանակի ամրապնդումը:

– Բայց մենք չտեսանք ադեկվատ արձագանք Ռուսաստանի կողմից, որից հնարավոր կլիներ եզրակացնել, որ Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը:

– Ոչ, Ռուսաստանը չի կանգնի Հայաստանի կողքին, պարզապես Ադրբեջանը չի նվաճի Ղարաբաղը, դա բացառվում է և վերջ:

– Նկատի ունեք՝ անհնար է ռազմական տեսանկյունից:

– Դա անհնար է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ մյուս առումներով: Ավելին, Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամներ ենք, մենք ունենք ռազմական փոխօգնության մասին պայմանագիր: Այդ պատճառով Ռուսաստանը իրականում երաշխավոր է, որպեսզի հակամարտությունը չվերաճի լայնածավալ պատերազմի: Ադրբեջանցիները շատ լավ են դա հասկանում, բայց Ռուսաստանը չի կարող միայն Հայաստանի կողմից հանդես գալ, նա պետք է կարգավորի այս հակամարտությունը, ուստի Ռուսաստանի առաջադրանքն այսօր պարզապես Հայաստանին օգնելը չէ, Հայաստանը ինքնուրույն կարող է գործը գլուխ բերել և նվազագույնի հասցնել լարվածությունը:

Այն, ինչ ասում եք, որ հայկական կողմը Ադրբեջանին է մեղադրում հարձակման համար, թեև ես այնքան էլ համոզված չեմ դրանում, բայց կարծում եմ, որ դա չի բխում Ադրբեջանի շահերից: Այդ դեպքում պետք է պարզենք, թե ինչ ուժեր են Ադրբեջանի ներսում հրահրում նախագահ Ալիևին այնպիսի որոշումների, որոնք իր դեմ են խաղալու: Իսկ Ալիևը, իմ կարծիքով, շատ ռացիոնալ քաղաքական գործիչ է, շատ կշռադատված ու իրատես և շատ լավ հասկանում է, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել:

– Իսկ այդ ի՞նչ իրատես գործիչ է, որը հայտարարում է, թե մեկ շաբաթում կվերադարձնի Ղարաբաղը, բայց նույնիսկ մեկ գյուղ չի կարողանում գրավել:

Տեսեք, դա ներքին քաղաքականություն է: Այն, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ընդունում են թե՛ Ռուսաստանը և թե՛ ողջ միջազգային հանրությունը: Սաակաշվիլիի օրինակը նրա աչքի առջև է: Միջազգային հանրությունը՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, ճանաչում էին Աբխազիան և Հարավային Օսիան որպես Վրաստանի մաս, և եթե Սաակաշվիլին, Թբիլիսին գործեին Ռուսաստանի հետ համաձայնեցված, Աբխազիան և Հարավային Օսիան մինչ օրս կարող էին լինել Վրաստանի կազմում: Ալիևը չի կարող սա չտեսնել: Սա Հարավային Կովկասն է, դուք ապրում եք նույն տարածաշրջանում, հարևան փողոցում տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանի հետ 2008թ.: Հետևաբար ես խորապես համոզված եմ, որ Ալիևը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության սրացմամբ միայն այն պատճառով, որ նա կարող է պարտվել այս իրավիճակում: Կրկնում եմ՝ ստատուս քվոն իրականում ձեռնտու է բոլորին, առաջին հերթին՝ հայերին, դա անգամ ձեռնտու է ադրբեջանցիներին, որովհետև միջազգային հանրությունը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Եթե մենք սկսենք փոխել Ղարաբաղի կարգավիճակը այս կամ այն կողմ, ստիպված կլինենք կա՛մ մտնել ռազմական հակամարտության մեջ, որի հետևանքով յուրաքանչյուրը վնաս կկրի, կա՛մ էլ վատթարացնել քաղաքական իրավիճակը:

Կան կոնֆլիկտներ, որոնք լուծում չունեն: Լեռնային Ղարաբաղը այդ կոնֆլիկտներից մեկն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը չունի լուծում՝ ճիշտ այնպես, ինչպես արաբա-իսրայելական հակամարտությունը: Ընդհանրապես, որևէ հակամարտություն չունի լուծում, քանի դեռ այնտեղ բախվում են գերտերությունների շահերը: Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հեռավոր ապագայում, շեշտում եմ՝ ոչ թե այսօր, վաղը կամ մյուս օրը, այլ հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրին:

– Որոշ ռուս փորձագետներ կարծում են, թե այսօր պատերազմը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է կանխել միայն խաղաղարար գործունեության միջոցով՝ շփման գծում տեղակայելով խաղաղարար ուժեր: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը նպատակ ունի՞ խաղաղարար ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղ:

– Այդպիսի ծրագիր չկա, բայց եթե անհրաժեշտ լինի գնալ դրան՝ հակամարտությունը մեզ համար եղբայրական ժողովուրդների միջև կանխելու համար… Ուզում եմ ընդգծել, որ ռուսները հայերին ու ադրբեջանցիներին համարում են եղբայրական ժողովուրդներ: Մենք համարում ենք սա արյունոտ հակամարտություն մեկ ընտանիքի ներսում: Եվրոպական երկրների, առավել ևս ամերիկացիների խաղաղարար ստորաբաժանումների ներկայությունը հակամարտության գոտում իրավիճակը կտանի վատագույն սցենարով, որովհետև այդ զորքերի հետ միասին այստեղ կգան տարածաշրջանի համար օտար աշխարհաքաղաքականության կրողները: Ուստի, եթե ստիպված լինենք այնտեղ տեղակայել խաղաղարար ուժեր, ապա դրանք պետք է լինեն կա՛մ ռուսական, կա՛մ իրանական զորքեր, բայց դրանք չեն կարող լինել եվրոպական կամ ՆԱՏՕ-ական, որովհետև դա միայն կնպաստի հակամարտության սրմանը:

Պատկերացրեք՝ առաջինը ինչ կանեն ՄԱԿ-ի խաղաղարարները երկնագույն սաղավարտներով, ադրբեջանցիներին իրենց տարածքներ կվերադարձնեն, և կսկսվի բռնությունների նոր ալիք: Միայն ռուսները, ռուսական զորքերը կարող են կանխել արյունահեղությունը՝ շատ լավ պատկերացնելով կոնֆլիկտը: Դա մեր սեփական կոնֆլիկտն է: Մենք շատ լավ գիտենք՝ ինչն ինչոց է:

– Այսինքն՝ եթե ռուսական զորքեր մտնեն, նրանք չե՞ն վերադարձնելու տարածքները Ադրբեջանին:

– Ես համոզված եմ, որ նրանք կթողնեն ամեն ինչ այնպես, ինչպես որ կա:

– Բայց Լավրովի ծրագրով նախատեսվում էր որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին:

Մենք, իհարկե, պիտի խոսենք Հայաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական լեզվով, բայց Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից միայն մի բանով է շահագրգռված՝ ստատուս քվոյի պահպանում Լեռնային Ղարաբաղում: Հենց դա է լինելու խաղաղարար օպերացիայի նպատակը, և ամենագլխավորը՝ որ հակամարտություն չլինի և արյուն չթափվի: Այդ նպատակին հասնելու համար պիտի գործարկվեն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործընթացներ:

Ուզում եմ ընդգծել, որ կան հիմնախնդիրներ, որոնց դեպքում Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը, և կան հիմնախնդիրներ, որտեղ մենք շահագրգռված ենք հակամարտությամբ: Լեռնային Ղարաբաղի դեպքում խաղաղությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Խաղաղությունը Ղարաբաղում մեր ազգային շահն է, եթե կուզեք՝ եսասիրական շահը:


Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և Երևանում

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մարզերում և...

09:45

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

09:19

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան Ոսկանյան

Հերթը ՀՀ տարածքինն է, սակայն «կարճ հիշողության» պատճառով դա շատերին չի էլ հուզում. Վարդան...

09:02

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01