Տարբեր երկրներում որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց օգտագործվող հավելվածն արդեն փորձարկումներ է անցնում նաև Վրաստանում: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեին:
Առողջապահության նախարարի խոսքով՝ հավելվածն ակտիվացնելուց հետո քաղաքացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե արդյոք իրենք շփվել են վարակված մարդու հետ: Հավելվածը կտեղեկացնի նաև այն վայրերի մասին, որտեղ կորոնավիրուսով վարակված անձինք են եղել:
«Մենք ծրագրում ենք լրացուցիչ տեղեկություններ հաղորդել հասարակությանը հավելվածի մասին: Ներկա դրությամբ սա միայն թեստային ռեժիմով է արվում, և մենք արդեն համոզվել ենք, որ հավելվածն իրոք արդյունավետ կլինի, այն հարմարվում է վրացական իրականությանը և տեղեկատվական մեծ բազաներ ունի: Մենք պատրաստ ենք քաղաքացիներին տեղեկացնել այս հավելվածի մանրամասների մասին, որպեսզի նրանք կարողանան հետևել իրենց առողջությանն ու անվտանգությանը, իմանան, թե որտեղ են վարակվել կորոնավիրուսով, և արդյոք նրանք անձնապես շփվել են վարակված մարդու հետ: Սա կօգնի նաև հիվանդությունների վերահսկման կենտրոնների համաճարակաբաններին»,-հայտարարել է Տիկարաձեն:
Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 130-ի, 26 մարդ առողջացել է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 936 170 դեպք, 47 249-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 194 578 մարդ։
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02