Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից ու նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի՝ մարտի 30-ին երկու երկրների պետական սահմնաին տեղի ունեցածի վերաբերյալ հարցին։
«Ստացվող տեղեկատվության համաձայն, սահմնաին շարունակվում են հրադադարի ռեժիմի խախտումները։ Ընդ որում, կրակի տակ են հայտնվում քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում տրանսպորտային միջոցներ։Կան վիրավորներ, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում»,-ասել է նա։
Զախարովան նշել է, Ռուսաստանը կոչ է անում կողմերին ուժ չկիրառել, իսկ օբյեկտիվ պայմանների ստեղծման պարագայում նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող:
Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:
«Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-զգուշացրել էին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58