Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնյաներն ու Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաները հաջորդ երեք ամիսների ընթացքում իրենց աշխատավարձերի 1/3 մասը փոխանցելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: «Սա շատ կարևոր և ողջունելի նախաձեռնություն է: Բնականաբար, այս դժվարին իրադրության մեջ, երբ մեր քաղաքը, երկիրը, մեր քաղաքացիներն աջակցության կարիք ունեն, Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքական պաշտոնյաները և քաղաքային խորհրդի իմ թիմակիցները պատրաստակամություն են հայտնում միանալու այս նախաձեռնությանը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լուծենք այս խնդիրը»,-ասել է Թբիլիսիի քաղաքապետը: Կալաձեն նշել է նաև, որ այսօր երկրում ընտանիքներ կան, որոնք ամենաշատն օգնության կարիք ունեն, և կոչ է արել բոլոր նրանց, ովքեր հնարավորություն ունեն, միանալ նախաձեռնությանը և օգնել կարիքավոր ընտանիքներին: Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 148-ի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 016 258 դեպք, 53 235-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 213 081 մարդ։ Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 203 երկրում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02