Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 118 հազար 46-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 59 հազարը: Ապաքինվել է ավելի քան 229 հազար 150 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 277 հազար 475 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 7 հազար 400-ը: Իտալիայում վարակվածության ընդհանուր ցուցանիշը 119 հազար 827 է, մահացությանը՝ 14 հազար 681-ը:
Իտալիային շատ չնչին տարբերությամբ հաջորդում է Իսպանիան, այստեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 119 հազար 199: Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 11 հազար 198 մարդ:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով չորրորդ տեղում Գերմանիան է, եվրոպական այդ երկրում 91 հազար 159 հաստատված դեպք կա: Մահերի թիվը կազմում է 1 275:
Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 82 հազար 165 է, մահացությունը՝ 6 հազար 507 է:
Վարակի ծագման երկրում՝ Չինաստանում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 հազար 639, այստեղ ընդամենը 19 նոր դեպք կա: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 3 հազար 326 մարդ:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 53 հազար 183 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 294: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 168 է, Թուրքիայում՝ 20 հազար 921, Շվեյցարիայում՝ 19 հազար 606։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 155 դեպք կա, Ռուսաստանում` 4 հազար 149:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 204-ի։
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02