Ֆրանսիական բանտերում բանտարկյալների թիվը նվազել է: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 16-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 6.266 մարդ է ազատ արձակվել: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` վկայակոչելով աղբյուրներին Ֆրանսիայի արդարադատության նախարարությունում: Ապրիլի 1-ի դրությամբ Ֆրանսիայի 188 բանտերում կար 66309 բանտարկյալ, իսկ մարտի 16-ին այդ թիվը 72 575 է կազմել: Այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է, նախեւառաջ, արդարադատության նախարարության նախաձեռնած վաղաժամկետ ազատման արշավով, եւ, երկրորդը, նրանով, որ համաճարակի ֆոնին երկրում իրավական ապարատն ավելի դանդաղ է աշխատում եւ ավելի քիչ նոր բանտարկյալներ են բերվում: . Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեն մարտի 20-ին հայտարարել էր, որ աշխատում է հիվանդություն ունեցող բանտարկյալների` բանտերից վաղաժամկետ ազատման խնդրի ուղղությամբ եւ նրանց, ում ժամկետը մոտենում է ավարտին: Այս միջոցը ձեռնարկվում է «արտակարգ սանիտարական դրության մասին» օրենքի շրջանակներում, փոխանցում է RFI-ն: Մարտի 3-ին Պատիժների իրականացման ազգային ծառայությունում հայտարարել էին, որ 48 դատապարտյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, 925 մարդ մեկուսացման մեջ է, 300-ից ավել մարդ դուրս է եկել երկշաբաթյա կարանտինից: Բանտերի աշխատակիցների շրջանում հայտնաբերվել է վարակման 114 դեպք, 931 մարդ մեկուսացված է, շուրջ 400 մարդ դուրս է եկել կարանտինից: Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում ազատել այն դատապարտյալներին, ում ազատմանը մնացել է 6 ամիս: Այս պահի դրությամբ, AFP-ի փոխանցմամբ, նախարարությունն ազատ է արձակել նրանց, ում պաշտոնական ազատմանը երկու ամիս կամ ավելի քիչ էր մնացել: Իրավապաշտպանները նաեւ կողմ են հանդես գալիս, որպեսզի դատապարտյալներին դիմակներ եւ ախտահանիչ գելեր տրամադրվեն:
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:15
10:35
10:16
09:19
09:03
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
09:19 28.04.26
09:03 28.04.26
12:39 28.04.26
10:16 28.04.26
12:13 28.04.26
11:52 28.04.26
11:35 28.04.26
11:15 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44