Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են: NEWS.am-ի հետ զրույցում Արմենը պատմեց, որ երեկ երեկոյան երբ 20 օր ինքնամեկուսանալուց հետո որոշել է մի փոքր զբոսնել, վթարի է ականատես եղել եւ օգնություն է ցուցաբերել վիրավորին: «Գայի պողոտայի այգում մոտերքում զբոսնում էի, վթարի ձայնը լսեցի, վազելով մոտեցա, օգնեցի վիրավորին, ձեռքը գցեցի ուսիս, տարա, նստացրեցի նստարանին: Հետո գոռաց՝ հեռու մնա, հեռու մնա, ճիշտն ասած չհասկացա` ինչի համար, մտքովս չէր անցել, հետո վարրոդին տեսա, որ գլուխը բռնած դուրս էր գալիս մեքենայից, շոկի մեջ էր: Հետո ոստիկանները մոտեցան, հեռու տարան եւ նոր ասացին, որ վարակված է»,- պատմեց Արմենը` նշելով, որ վարակվածը մոտ 40 տարեկան տղամարդ էր եւ վնասել էր ոտքը: Միջադեպից որոշ ժամանակ անց է միայն Արմենը հասկացել, որ վարակվածի հետ է մոտիկից շփվել եւ տանը գտնվող մեծահասակ ընտանիքի անդամներին վտանգի տակ չդնելու համար զանգահարել է թեժ գիծ, եւ որոշ ժամանակ անց նրան տանել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, այնտեղից էլ հյուրանոց` մեկուսացնելու: «Այժմ գտնվում եմ «Իմպերիալ» հյուրանոցում։ Ամեն ինչ լավ է, շատ գոհ եմ, 14 օրից թեստավորվելու եմ: Դեպքից հետո ոչ մեկի հետ չեմ շփվել»,- հավելեց նա։ Արմենի խոսքով` միայն ինքն է օգնել վիրավոր քաղաքացուն, այլ քաղաքացիներ չեն մոտեցել վարակված քաղաքացուն: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին ժամը 22։45-ի սահմաններում Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Հ-ի վարած «Ջին Բեյ» մակնիշի 610 OC 61 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գրիգոր Ա-ի վարած Honda մակնիշի 35 ZR 016 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո «Ջին Բեյի» վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել էլեկտրասյանն ու Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Մ-ի վարած Opel մակնիշի 9688 ID համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «Ջին Բեյ»-ի ուղևոր՝ 41-ամյա Լ. Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:15
10:35
09:19 28.04.26
17:48 28.04.26
16:09 28.04.26
09:03 28.04.26
17:32 28.04.26
17:15 28.04.26
17:57 28.04.26
12:39 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44