Իսկապես, այս շրջանում մեր ուսուցիչները ֆանստաստիկ աշխատանք են անում, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում անընդնհատ քննարկում էինք ՀՀ-ում հեռավար կրթության զարգացումը, ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին ի պատախան, որ այս օրերին ուսուցիչներն աշխատում են գերլարված, արդյո՞ք պարգևավճարներ կտրվեն նրանց կամ աշխատվարձը կբարձրաացվի:
«Ճգնաժամի պատճառով դպրոցները փակեցինք և պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը թեպետ ոչ ամբողջությամբ, բայց գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականցնելու: Իսկապես, այստեղ մեր ուսուցիչները շատ կարևոր աշխատանք արեցին, ես հպարտանում եմ ներանցով, շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց վարչապետը:
Վերջինս հիշեցրեց, որ 2020թ. հունվարի մեկից ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեբերից ուսուցիչների աշխատավարձը շուրջ տասը տոկոսով բարձրացել էր: «Մենք հիմա ճգնաժամի պայմաններում ենք աշխատում, արդեն իսկ որոշակիորեն բարձրացրել ենք ուսուցիչների աշխատվարձը և այս պահին չեմ ուզում այնպիսի խոստումներ տանք, որոնք այս ճգնաժամային պայմաններով կարող են այլ հավելյալ խնդիրներ առաջացնել: Հիմա մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, բազմաթիվ սոցիալական խավերի պետք է օգնենք և սկսել ենք այդ պրոցեսը, այս պահին կարող եմ ասել միայն այսքանը՝ կրկին շնորհակալ եմ ուսուցիչներին»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս պահին շատ մարդիկ մնացել են գործազուրկ. «Ճգնաժամի պայմաններում արդեն վատ չէ, որ մենք կարողացել ենք ուսուցիչների համար լիարժեք աշխատանք և վարձատրություն ապահովել, սա որպես մինիմում մի փոքր առավելություն է այն քաղաքացիների նակտմամբ, որոնք զրկվել են աշխատանքից և աշխատավարձից, որոնց օգնելու և աջակցելու խնդիր ունենք հիմա»,- եզրափակեց նա:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02