Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ. դիրքերը (ժամանակաշրջանի վերջի դրությամբ) փաստում են այն մասին, որ ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 11.8%-ով կամ 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար` ՀՀ կառավարության արտաքին պարտքը 2019թ.ին 2018թ.-ի համեմատ ավելացել է շուրջ 338.7 մլն ԱՄՆ դոլարով` կազմելով շուրջ 5.43 մլրդ ԱՄՆ դոլար: Առևտրային բանկերի կողմից ոչ ռեզիդենտներից ներգրավված փոխառությունների գծով արտաքին պարտքը նախորդ տարվա ցուցանիշին գերազանցել է 618.8 մլն ԱՄՆ դոլարով ՝ կազմելով 3.13 մլրդ ԱՄՆ դոլար: Տնտեսության այլ հատվածների` ֆինանսական ձեռնարկությունների, ընկերությունների, տնային տնտեսությունների և այլնի կողմից ոչ ռեզիդենտներից ստացված փոխառությունների գծով արտաքին պարտքը 2018թ.-ի ցուցանիշին գերազանցում է 280.48 մլն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 1.12 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ մասնավոր ձեռնարկությունների կողմից պարտքային գործիքների միջոցով ուղղակի ներդրողներից, փոխկապակցված ընկերություններից ներգրավված օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով պարտքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 109.3 մլն ԱՄՆ դոլար՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ ԿԲ-ի արտաքին պարտքը անկում է արձանագրել 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ` կազմելով 617 մլն ԱՄՆ դոլար: Այսպիսով` դիտարկվող ժամանակահատավածում համախառն արտաքին պարտքն ավելացել է 11.8%-ով` կազմելով շուրջ 12.2 մլրդ ԱՄՆ դոլար: Պարտքի կառուցվածքում ՀՀ կառավարության արտաքին պարտքի մասնաբաժինը կազմել է 44.5%: ՀՀ-ում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական աճի տեմպի դանդաղումը կազդի ընկերությունների և տնային տնտեսությունների եկամուտների վրա, ինչպես նաև ՀՀ դրամի արժեզրկումը (որոշակի սահմանը գերազանցող արժեզրկում գրանցվելու դեպքում) ԱՄՆ դոլարի հանդեպ կարող է ընկերություններին և տնային տնտեսություններին խոցելի դարձնել արտարժույթային ռիսկի հանդեպ, հատկապես, եթե պարտավորությունները ստանձնվել են կարճաժամկետ հատվածի կտրվածքով: Սա իր հերթին բացասաբար կազդի ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների վրա, որի արդյունքում կարող է գրանցվել անհուսալի վարկերի քանակի և ծավալների աճ: Արժութային ռիսկի հանդեպ խոցելի է նաև ՀՀ կառավարությունը, որի արդյունքում կգրանցվի պարտքի մեծության աճ: ՀՀ տնտեսական աճի տեմպի դանդաղումը կհանգեցնի բյուջե հավաքագրվող հարկային եկամուտների կրճատմանը, որի պարագայում ՀՀ կառավարությունը ներքին պարտքի ավելացման շնորհիվ կսպասարկի արտաքին պարտքը:
23:01
21:31
18:51
18:28
18:15
18:02
16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44