Հրապարակ»-ը գրել է. «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ճգնաժամային այս իրավիճակում բացի ուղերձներ հղելուց, նաեւ տարբեր երկրների առաջին դեմքերի հետ հեռախոսազրույցներ է ունենում: Նախագահը դրանով փորձում է օգնել երկրին, պետությանն ու ժողովրդին կորոնավիրուսի դեմ պայքարում: Բայց շոշափելի արդյունքներ, թե ինչ է արել քիչ լիազորություններ, բայց լայն հնարավորություններ ունեցող Արմեն Սարգսյանը Հայաստանի համար այս դժվարին օրերին, չեն երեւում: Ինչպես քաղաքական հարցերում, այնպես էլ այս իրավիճակում հանրությունը նրանից ռեալ գործնական քայլեր է ակնկալում՝ ուղերձներով սոված ժողովրդին չես կերակրի: Պարզվում է՝ մի գործնական քայլ արդեն իսկ կատարել է նա: Հաջողակ բիզնեսմեն, միլիոնների կարողություն ունեցող Արմեն Սարգսյանը չի ափսոսել եւ իր մի ամբողջ ամսվա աշխատավարձը՝ մոտ 1 մլն դրամ, արդեն իսկ փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված հաշվեհամարին: Ինչ խոսք, առաջին հերոսական քայլն արդեն արված է: Իհարկե, դա նրա ծով հարստության մեջ մի կաթիլ է»:
Թերթի հարցին՝ ի՞նչ է արել Արմեն Սարգսյանն այս ընթացքում, հանուն Հայաստանի, ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը պատասխանել է. «Եթե Դուք նայեք վերջին շրջանի իր հեռախոսազանգերը, դրանք հենց այդ նպատակին էին ուղղված: Այնտեղ Աբու-Դաբիի թագաժառանգի հետ, Քաթարի էմիրի հետ, Իսրայելի նախագահի հետ, Իսրայելի առողջապահության նախարարի հետ… այդ բոլորն ուղղված էին հնարավոր համագործակցությանը եւ հնարավոր օգնությանը, նաեւ Չինաստանի նախագահին ուղղված նամակը: Եթե նայեք, վերջին մի 15 օրը իր բոլոր հեռախոսազանգերն ու ուղերձները նույն բովանդակությունն ունեն, թե ինչով կարող են մեզ օգնել՝ լինի դա պաշտպանիչ միջոցներ, սարքավորումներ, թեստեր եւ այլն»:
Հարցին՝ իսկ կա՞ն արդեն արդյունքներ, նշված երկրներն ուղարկե՞լ են օգնություններ, նա դժվարացավ պատասխանել, ապա նախագահի հետ ճշտելուց հետո թերթին փոխանցել է, որ արդյունքների մասին կարող ենք խոսել շաբաթվա վերջում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03