Եվրոպական որոշ երկրներ հետզհետե հանդես են գալիս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված կարանտինի ռեժիմը մեղմելու տեսանկյունից: Թեպետ, Եվրոպայում վարակվածության ցուցանիշը բարձր է, սակայն որոշ երկրներում արդեն հնչում են հայտարարություններ կարանտինի պայմանները թուլացելու համար, ընդ որում, յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներով:
Մասնավորապես, Դանիան նախատեսում է բացել դպրոցները: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն օրերս նշեց, որ նախատեսում են մանկապարտեզներն ու տարրական դասարանի դպրոցները բացել ապրիլի 15-ից: Նշվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ, դա խելամիտ և արդարացված որոշում է: Դանիան չի շտապում բացել ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոնները: Դրանք առայժմ կմնան փակ:
Ի տարբերություն Դանիայի, Ավստրիան հակված է փակ պահել կրթական հաստատությունները: Առայժմ կշարունակվեն հեռավար ուսուցման դասընթացները նվազագույնը մինչև մայիսի կեսերը: Միաժամանակ, իշխանությունները նախատեսում են ապրիլի14-ից թույլ տալ գործել փոքր խանութներին: Նախատեսված է նաև հնարավորություն տալ գործել մասնագիտացված առևտրային արտադրություններին, որոնք վաճառում են շինարարական ապրանքներ: Մնացած խանութները, վարսավիրանոցները, ամենայն հավանականությամբ կբացվեն մայիսին 1-ից: Հյուրանոցները, ռեստորանները փակ կմնան մինչև մայիսի կեսերը, բոլոր զանգվածային միջոցառումները հետաձգվել են մինչև հունիսի վերջ:
Չեխիան, որը ԵՄ-ի՝ սահմանափակումներ մտցնող առաջին երկրներից էր, թուլ է տվել ապրիլի 7-ից դրսում զբաղվել անհատական սպորտաձևով: Հաջորդիվ՝ որոշ խանութների բացումն է: Այն խանութների, որտեղ վաճառվում են տան համար նախատեսված իրեր, ձեռքի աշխատանքներ, հեծանիվներ: Որոշ խանութներ էլ կբացվեն Զատկից հետո:
«Դոյչե Վելե»-ն հաղորդում է, որ կարանտինի սահմանափակումները մեղմելու նախագծի ուղղությամբ աշխատում է նաև Գերմանիան: Այստեղ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումն այդքան խիստ չէ, ինչպես Ավստրիայում, սակայն խիստ է Դանիայի համեմատ։ Բնակիչներին Գերմանիայում չի արգելվում տնից դուրս գալ, բայց ոչ երկու հոգուց ավելի խմբով, եթե ընտանիքի անդամներ չեն: Ըստ մշակվող նախագծի՝ կրթական հաստատությունների բացումը կլինի ըստ տարածքների: Այսինքն՝ որոշումները կընդունվեն տեղական մակարդակով՝ կախված իրավիճակից: Հաջորդ փուլում նախանշվում է խանութների, այնուհետև ռեստորանների բացումը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44