Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացների միջև: Ըստ ոստիկանության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ քաղաքացիները չեն ունեցել պարետի որոշմամբ համապատասխան փաստաթուղթ, որի համար նրանց տարել են բաժին, որպեսզի վարչական պատասխանատվության ենթարկեն:
Սակայն ոստիկանության բաժնի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների ծանոթները՝ Հայկ Հակոբջանյանը, Արման Բաբայանը և Վիլիամ Պապիկյանը, հայհոյանքներ են տվել ոստիկանության ծառայողների հասցեին, որի ընթացքում հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով նրանց դիտողություն կատարած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Ջահանգիրյանին և ՀՈԲ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Սամսոն Ասրյանին ցուցաբերել են դիմադրություն, գործադրել բռնություն, մասնավորապես՝ բոլոր ոստիկանության ծառայողների հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ, քաշել նրանց հագուստներից և բռունցքներով մի քանի անգամ հարվածներ հասցրել նրանց:
Պարզվում է՝ պարետի համապատասխան թուղթը չի ունեցել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանը, որին էլ իրավապահները ծեծել են:
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ ծեծի ենթարկելու միջադեպերից մեկի կիզակետում կանգնած է Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03