Պենտագոնի նախկին աշխատակից Լինդա Թրիփը, ով ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի եւ Մոնիկա Լեւինսկու միջեւ արտամուսնական կապի շուրջ սկանդալի առանցքային դերակատարներից մեկն էր, մահացել է 70 տարեկանում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով CNN-ը: Թրիփի հարազատները պատմել են, որ մի քանի օր առաջ կնոջ մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր ախտորոշվել: Ավելի վաղ նա բուժվում էր կրծքագեղձի քաղցկեղից: Թրիփը, ով Լեւինսկու ընկերուհին էր, 1997 թվականին գաղտնի կերպով ձայնագրել էր հեռախոսային խոսակցությունները նրա հետ: Այս երկար խոսակցությունների ընթացքում վերջինս պատմել էր Քլինթոնի հետ իր ինտիմ հարաբերությունների մասին: Թրիփն ավելի ուշ ձայնագրությունները հանձնել էր հատուկ դատախազ Քենեթ Սթարին, ինչը թույլ տվեց սկսել Քլինթոնի իմպիչմենտի գործընթացը: Հետագայում Թրիփին մեղադրում էին ընկերուհու վստահությունից օգտվելու համար: Լեւինսկին հայտարարել էր, որ ատում է նրան: Ինքը` Թրիփը, հարցազրույցների ժամանակ բազմիցս ասել էր, որ չի ափսոսում իր արարքի համար: Չորեքշաբթի օրը Լեւինսկին իր թվիթերյան էջին գրել էր. «Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունեցել անցյալում, երբ իմացա, որ Լինդան ծանր հիվանդ է, հույս ունեմ, որ նա կապաքինվի: Ես չեմ կարող պատկերացնել, թե որքան դժվար է այժմ նրա ընտանիքի համար»: 1998-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Քլինթոնի դեմ մեղադրանքներ էին նախապատրաստվել` կեղծ ցուցմունքներ տալու եւ արդարադատության խոչընդոտման մասին, որոնք կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս իմպիչմենտի համար: Արդյունքում, քաղաքական գործիչն արդարացվեց ԱՄՆ Սենատի կողմից:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02