Դեղագործական ընկերության նախկին գործադիր տնօրեն՝ խարդախության եւ այլ հանցագործությունների համար դատապարտված Մարթին Շքրելին, առավել հայտնի որպես «Pharma Bro», ցանկանում է դուրս գալ բանտից՝ փոխարենը խոստանալով հայտնաբերել կորոնավիրուսի դեմ դեղամիջոց, հաղորդում է Americaru-ն: Փաստաբան Բեն Բրաֆմանն ասել է, որ փաստաթղթերը կներկայացնի դատարան՝ խնդրելով դաշնային իշխանություններին երեք ամսով ազատել Շքրելիին, որպեսզի նա կարողանա իրականացնել լաբորատոր աշխատանքներ դեղորայքը ստեղծելու շուրջ «խիստ վերահսկողության ներքո»: Այժմ Շքրելին գտնվում է Ալենվուդի խիստ հսկողության բանտում (Փենսիլվանիա): «Ես միշտ ասել եմ, որ եթե Մարթինը կալանավորված մնա լաբորատորիայում, նա կկարողանա օգնել բուժել քաղցկեղը: Հնարավոր է՝ նա կկարողանա օգնել գիտական հանրությանը հասկանալ այդ սարսափելի վիրուսը, եթե նրան այդպիսի շանս տրվի»,-ասվում է Բրաֆմանի հայտարարության մեջ: Ավելի վաղ Շքրելին փաստաբանների միջոցով անվանել էր դեղագործական արդյունաբերության արձագանքը պանդեմիայի նկատմամբ «ոչ ադեկվատ» եւ ասել էր, որ յուրաքանչյուր դեղագործական ընկերության հետազոտողները պետք է ներգրավվեն աշխատանքում, քանի դեռ չի վերացել COVID-19-ը: 2018 թվականին Շքրելին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման հանցագործությունների համար, որոնք ներառում էին ներդրողներին կեղծ տեղեկատվության տրամադրում, ներդրված գումարների շուրջ խարդախություններ եւ խաբեությամբ դեղորայքի գների բարձրացում:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02