«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, ժամը 1-ին ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովը եւս մեկ անգամ կհավաքվի` քննարկելու, թե ինչ «մոդելով» է ընթանալու երրորդ նախագահի մասնակցությամբ նիստը, ինչ հարցեր պետք է հնչեցնեն հանձնաժողովի անդամները: Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է` տրվող հարցերը թող համաձայնեցնեն քեզ հետ: Ի դեպ, մինչ այդ նման բան չի եղել, որ հարցերը նախօրոք ներկայացնեն Անդրանիկ Քոչարյանին։ Նիստի ժամանակ Քոչարյանն ունեցել է իր հարցաշարը` ամեն հրավիրյալի համար առանձին, ապա հանձնաժողովի անդամներն են իրենց հետաքրքրող հարցերը բանավոր տվել: Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին հարցրինք՝ պատրաստվո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ԱԺ այցին։ «Դեռ չենք քննարկել, անվտանգության ծառայությունը պետք է հասկանա` ինչպես է նա մտնելու շենք, եւ նման հարցեր»: Կհանդիպի՞ Արարատ Միրզոյանը երրորդ նախագահի հետ։ «Դե, տեղյակ եք, նախորդ անգամ հանդիպման նախաձեռնությունը նախկին պաշտպանության նախարար պարոն Օհանյանինն էր»: Հնարավո՞ր է այս անգամ Արարատ Միրզոյանը նախաձեռնություն հանդես բերի։ «Նման հարց մենք դեռեւս չենք քննարկել»: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 16-ի նիստից առաջ Սերժ Սարգսյանը պատասխանելու է լրագրողների հարցերին, ինքը հատկապես նախընտրել է, որ արտակարգ դրության չեղարկումից հետո մասնակցի քննիչ հանձնաժողովի փակ նիստին, որպեսզի պատասխանի նաեւ ԶԼՄ-ների հարցերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:56
18:25
18:03
16:52
16:35
16:19
16:03
15:46
15:28
15:15
15:02
14:43
14:19
13:48
13:23
13:09
12:53
12:38
12:22
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56
09:45
09:33
09:26
09:13
09:01
09:58
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:58
09:47
09:33
09:25
09:15
09:01
09:58