Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մասսայական եւ սիրողական ֆուտբոլի բաժնի և Մասսայական ֆուտբոլի կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հեռավար քննարկում ֆեդերացիայի մարզային ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մոտ 4 ժամ տևած տեսակապի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ու խնդիրներ, մասնավորապես, ՀՀ տարածքում արտակարգ դրության չեղարկումից հետո մի շարք մարզային մանկապատանեկան մրցաշարերի վերսկսելու հնարավոր սցենարները և ֆուտբոլի մասսայականացմանն ուղղված կոնկրետ գործողությունները։ Դպրոցներում ֆուտբոլ առարկայի դասավանդման ընթացքում ի հայտ են եկել վերանայման ենթակա որոշ հարցեր, որոնք այսուհետ կլինեն ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի ուշադրության կենտրոնում։ Անդրադարձ է կատարվել մարզչական կրթության խնդրին։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՖՖ կողմից կազմակերպված մրցաշարերին մասնակցող մանկապատանեկան թիմերի մարզիչների գերակշիռ մասը մարզչական որակավորում չունի։ Քննարկվել է մարզիչների հնարավոր վերապատրաստումների հարցը։ Մարզիչները պետք է ստանան համապատասխան կրթություն, ինչը պատանի ֆուտբոլիստների զարգացումն ապահովելու ամենակարևոր երաշխիքն է։ ՀՖՖ Մասսայական ֆուտբոլի կոմիտեի և Մասսայական եւ սիրողական ֆուտբոլի բաժնի ներկայացուցիչները քննարկումների արդյունքում որոշել են նպաստել նաեւ սելեկցիոն աշխատանքներին՝ մարզային թիմերի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներին պատանեկան հավաքականների մարզիչներին ներկայացնելու առումով։ Մարզային ներկայացուցիչների ուշադրությանն է հրավիրվել այն հանգամանքը, որ որոշ ոչ պաշտոնական մրցաշարերում երեխաները խաղում են տարիքին անհամապատասխան ստանդարտներով, ինչը չի նպաստում երեխաների աճին ու զարգացմանը։ Այս շրջանում, չնայած ֆուտբոլային դադարին, քննարկվում են սիրողական եւ մանկապատանեկան մրցաշարերի նոր ձևաչափեր, որոնք ավելի կնպաստեն տաղանդավոր երեխաների հայտնաբերմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խոշոր ու կարեւոր մրցաշարերին պատանեկան հավաքականների մարզիչների ներկայությունն ապահովելու մասին։ Կոմիտեի ներկայացուցիչներն աշխատանք կտանեն նաև ՏԻՄ մարմինների հետ համագործակցությամբ՝ մանկապատանեկան եւ սիրողական մարզային թիմերին ուղղված աջակցությունը մեծացնելու ուղղությամբ։ Մարզային ներկայացուցիչներն այս շրջանում ևս շարունակում են կատարել իրենց լիազորությունները: Մասնավորապես, Շիրակի մարզում մի քանի տասնյակ երեխաների բաժանվել են գնդակներ, տրվել մարզումային անհատական ծրագրեր՝ կարանտինի ժամանակ մարզումները չդադարեցնելու համար։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02