Հռոմի պապը, պատմության մեջ առաջին անգամ, Սուրբ Զատիկի պատարագն անց է կացրել փակ դռների ետևում Վատիկանի Սուրբ Պետրոսի գրեթե դատարկ տաճարում՝ աշխարհին կոչ անելով համընդհանուր համերաշխության կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին և դրա հետևանքների դեմ պայքարում, հաղորդում է Reuters-ը:
Համաճարակի պատճառով Վատիկանում փոփոխվել է զատկական իրադարձությունների ներկա ձևաչափը. դրանք անց են կացվում առանց հանդիսատեսի: Պապն իր ավանդական ուղերձը բազմահազարանոց հավատացյալներին փոխարինել է համացանցային կոչով:
Տաճարի պատշգամբից հանդես գալու փոխարեն, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր խոսքն ասել է Սուրբ Պետրոսի գերեզմանի առաջ՝ շեշտելով միայնությունը, որին բախվել են մարդիկ ամբողջ աշխարհում՝ կարանտինի պատճառով:
Հռոմի պապը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել գլոբալ հակամարտություններում, չեղարկել զարգացող երկրների պարտքերը և մեղմել պատժամիջոցները:
«Թող մեղմեն միջազգային պատժամիջոցները, քանի որ դրանք դժվարացնում են երկրներին համարժեք աջակցություն ցուցաբերել իրենց քաղաքացիներին»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Հռոմի պապը Եվրամիությանը նախազգուշացրել է փլուզման սպառնալիքի մասին, եթե համաձայնություն չլինի տարածաշրջանի վերականգնման հարցում:
«Եվրամիությունը այժմ կանգնած է դարաշրջանի մարտահրավերի առջև, որից կախված կլինի ոչ միայն նրա, այլև ամբողջ աշխարհի ապագան»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նա նաև աղոթել է վիրուսից տուժած բոլոր մարդկանց համար:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02