Գերմանիայում ապրող իսլամիստները փորձում են հայտնվել գերմանական բանակի շարքերում, որպեսզի ռազմական պատրաստվածություն ստանան, իսկ հետո ստացած հմտությունները գործածեն ահաբեկչական հարձակումներ կազմակերպելու համար, հայտնում է Die Welt–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի տվյալներով, բունդեսվերում ծառայության են անցել 64 ենթադրյալ իսլամիստներ: Բացի դրանից, հետախուզությունը Գերմանիայի բանակում հայտնաբերել է 268 կասկածյալ աջ արմատականների ու վեց ձախ ծայրահեղականների:
Հայտնում են, որ Գերմանիայի ռազմական ղեկավարությունը մտադիր է փոփոխություններ անել օրենսդրությունում, որոնց համաձայն բանակում ծառայության անցնելու ցանկություն հայտնողները անվտանգության նկատառումներով ավելի խիստ ստուգումների կենթարկվեն: Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ կառավարությունը հիմա օրինագծի վերաբերյալ որոշումներ է կայացնում:
Այս տարվա ապրիլին Գերմանիայի իշխանություններն արդեն մտահոգություն են հայտնել երկրի բանակում իսլամիստների հնարավոր ներկայության կապակցությամբ: Այն ժամանակ հայտնել էին բունդեսվերի առնվազն 29 նախկին զինծառայողների մասին, որոնք վերջին տարիներին մեկնել են Սիրիա ու Իրաք, որտեղ չհաստատված տեղեկություններով, անդամագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հայտնում է Gazeta–ն:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02