Անգլիայի եկեղեցին միլիոնավոր ֆունտ արժողությամբ թանկարժեք իրերը տեղափոխել է լոնդոնյան Թաուեր`մտավախություններ ունենալով, որ եկեղեցական ունեցվածքը կարող է թալանվել COVID-19-ի հետ կապված մեկուսացման ռեժիմի պայմաններում, հայտնում է Telegraph թերթը:
Ավելի վաղ Անգլիայի եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հաստատել էր, որ Բրիտանիայում տաճարները պետք է փակ մնան` կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Ըստ թերթի` եկեղեցու ծառայողները հավաքել են «եկեղեցական պարագաները» եւ մի քանի շաբաթվա ընթացքում տեղափոխել են դրանք Թաուեր: Արժեքավոր իրերի թվում «հազվագյուտ եւ անսովոր» արծաթեղեն, նկարներ, արվեստի առարկաներ եւ Լոնդոնի 400 եկեղեցիներից հավաքված արտեֆակտեր:
Եկեղեցու ներկայացուցիչները հաստատել են, որ «Լոնդոնի եկեղեցիներից հավաքված արժեքավոր իրերը տեղափոխվել են մի քանի անվտանգ վայր»: Դա անհրաժեշտ էր` «դրանց անվտանգությունը եկեղեցիներից հեռու պահպանելու համար, քանի դեռ դրանք փակ են մնում»:
Թերթը հավելում է, որ ճգնաժամի ժամանակ պատմական արժեք եւ կարեւորություն ունեցող իրերը պատմականորեն տեղափոխվել են լոնդոնյան Թաուեր: Այդպիսով եկեղեցականները ցանկանում էին փրկել դրանք: Նման տեղափոխումներ եղել են Միջին դարերում եւ Նոր ժամանակներում տեղի ունեցած ցնցումների, ինչպես նաեւ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արժեքավոր իրերի տեղափոխումը նախաձեռնել է Լոնդոնի դիոցեզը: Դրա ներկայացուցիչը, մասնավորապես, պարբերականին հայտնել է, որ «նույնիսկ լոնդոնցի հոգեւորականները ստույգ չգիտեն, թե որտեղ են պահվում իրենց եկեղեցիների իրերը»: Նրա խոսքով, գործողության մասին գիտեր ոստիկանությունը, որն անցկացնելիս պահպանվել է սոցիալական հեռավորություն:
Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները ցանկանում են մտցված մեկուսացման ռեժիմում վանդալներից եւ կողոպուտից պաշտպանել արժեքավոր օբյեկտները, հայտնում է Telegraph-ը: Ավելի վաղ ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ կարանտինի ժամանակ հանցագործները մեքենաներ ու մետաղի ջարդոն են գողանում: Այս պատճառով ստեղծված իրավիճակում բոլոր դուրս բերված իրերը, որոնց մեծ մասը մի քանի հարյուր տարվա է, մինչեւ մեկուսացման ավարտը պահպանվելու են Թաուերում:
Երկրի առողջապահության նախարարությունը կիրակի հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի հետեւանքով մահացածների թիվն անցել է 10 հազարը, վարակվածների ընդհանուր թիվն է 84 հազար:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02