Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Դրական տեղաշարժ կա, վերականգնվել է կլման ակտը (բերանով, ըմպանով եւ կերակրափողով սննդի անցման դժվարացումն է, դանդաղումը կամ անհնարինությունը,- Ա.Հ.), բայց սպան դեռ կոմայի մեջ է»,- ասել է Ստեփանյանը: 2019-ի սեպտեմբերի 18-ին սպան անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել եւ վիրահատվել: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով (ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մաս, 2-րդ մասի 6-րդ կետ): Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը կալանավորվել էին: Նրանցից մեկը Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանն է, մյուսը՝ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Վերջինի խափանման միջոց կալանքը Վերաքննիչի որոշմամբ մարտի 6-ին փոխարինվել է գրավով, Դատախազությունը որոշումը չի բողոքարկել՝ համարելով, որ այն հիմնավոր է: Երկու եղբայրներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Գրիգորյան եղբայրների փաստաբան Լեւոն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Հարություն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է: «Մարտի 13-ին կալանքի երկարաձգման նիստ է տեղի ունեցել: Հարություն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով: Եթե քննիչը կալանքը երկարաձգելու նոր միջնորդություն ներկայացնի, ապա երկու ամիս անց նոր նիստ կհրավիրվի: Չեմ կարող ասել՝ նախաքննությունը երբ կավարտվի, սակայն, կարծում եմ, որ հսկայական, մեծածավալ գործողություններ այլեւս չկան անելու»,- ասել է Լեւոն Սահակյանը: Հիշեցնենք՝ դեպքի հետ կապվում էր նաեւ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել եւ անգործություն է դրսեւորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաեւ առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44