Ապրիլի 13-ին Հայաստանում թեստավորման է ենթարկվել 685 մարդ, որոնցից 28-ի թեստի արդյունքը եղել է դրական և առաջին անգամ դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը, իսկ երեկվա դրությամբ ունեինք արդեն 54 առողջացման դեպք: Ապրիլի 14-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես լավ լուր ավետելով, որ վարակակիրների թվի նվազում է նկատվում:
«Իհարկե՛, ունենք նաև վատ նորություն՝ կա ևս երկու մահ: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի միջին տարիքը 74.8 է: Ես այս ամեն ինչը ասում եմ, որ ոչ թե մեր զգոնությունը թուլանա, այլ նրա համար, որ այս վիճակագրությունը թույլ է տալիս ասել, որ ունենք հնարավարություն ջարդելու համաճարակի ողնաշարը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս փուլում շատ բան կախված է նաև մարդկանց անհատական պատասխանատվությունից:
Խոսելով ևս 30 օրով երկարացաված արտակարգ դրության ընթացքում մի շարք սահմանափակումների վերացման մասին՝ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում տասնյակ տնտեսվարողներ ազատվել են սահմանափակումներից և հիմա իրենք պետք է ցույց տան իրենց պատասխանատվությունը, թե որքանով են կարողանում նվազեցնել իրենց ընկերությունների աշխատակիցների վարակման հնարավորություները:
«Ես կոչ եմ անում բոլոր գործատուներին ձեռնարկել առանձնահաուկ հակահամաճարակային միջոցառումներ, որպեսզի մենք կարոանանք այս դրական դինամիկան ոչ միայն պահպանել և զարգացնել, այլև մեր գործողություններով անել այնպես, որ համավարակի պիկը լինի մեզ համար թիկունքում և ոչ թե առջևում: Հույս ունեմ հնարավորինս շուտ երևանյան շոգերը կվերադառնան, որը, մասնագետների ոչ 100 տոկոսանոց երաշխավորությամբ, պետք է դրական ազդեցություն ունենա համավարակի առումով: Այս գործոնների համադրմամբ հույս ունեմ, որ մենք կկարողանանք իրավիճակը փոխել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այսօր հանձնարարել է պարետատանը և տեսչական մարմիններին խորհրդատվություն իրականացնել տնտեսվարողների հետ, որպեսզի նվազագույնի հասցվի աշխատանքի գնացող քաղաքացիների վարակման հավանականությունը:
«Եթե մենք նախանձախնդիր լինենք այս միջոցառումների գործում, իմ գնահատմամբ, մենք ունենք չափազանց լուրջ շանս ջարդելու համաճարակի ողնաշարը և լավ լուրերից ոչ թե մեր զգոնությունը պետք է թուլանա, այլ պետք է եռապատկվի և քառապատկվի»,- եզրափակեց խոսքը Փաշինյանը:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02