Այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի աշխատակիցները, կամ, այլ կերպ ասած, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ավելի քան 200 աշխատակից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված՝ հարկադիր պարապուրդի են մատնվել, և ինչպես նշում են՝ չունեն ապրելու հնարավորություն, խնդրում էին իրենց ներառել կառավարության առաջարկած ծրագրերից որևէ մեկի մեջ, կամ առանձին ծրագիր մշակել հենց վարորդների համար: Ակցիայի ընթացքում վարորդները պնդում էին, որ ընկերության տնօրենի հետ բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, կառավարություն, անգամ արտակարգ դրության պարետին, սակայն պատասխան դեռ չեն ստացել: «Մենք դիմել ենք դեռևս այն օրերին, երբ կանգնած չէր տրանսպորտը, բայց շատ վատ վիճակում էր, բայց դեռ պատասխան, որպես այդպիսին, չունենք: Անկեղծ ասած՝ ամեն մեկը բացառում է իր կարևորությունն էս դեպքում: Ոչ թե բացառում է, այլ՝ քաղաքապետարանն ասում ա՝ դա մեր որոշելունը չի, իսկ պարետային ծառայությունն էլ ասում է՝ ձեր կուրատորը քաղաքապետարանն է, նենց որ, գնացեք իրենց հետ հարցերը կարգավորեք»,- ասալ էր «ՄՈՒԱՏ» ՍՊԸ տնօրեն Կարեն Բեգլարյանը: Ակցիայի ընթացքում տնօրենը քաղաքապետարանից զանգ ստացավ, և, ինչպես հետո լրագրողներին փոխանցեց տնօրենը, հեռախոսազանգով քաղաքապետարանից հետաքրքրվում էին իրավիճակի ու վարորդների պահանջի մասին: Հարցի կարգավորման առաջարկի մասին չի խոսվել: 168.am-ը փորձեց քաղաքապետարանից տեղեկանալ, թե ի՞նչ իրավասություն ունի այս դեպքում Երևանի քաղաքապետարանը, ու արդյո՞ք նախատեսում են որևէ ծրագիր իրականացնել: «Քաղաքապետարանն այդ կազմակերպությունների հետ առնչվում է այնքանով, որ կազմակերպությունը հանրային ուղևորափոխադրումների ոլորտում ծառայություններ է մատուցում, և քաղաքապետարանի համապատասխան կառույցները վերահսկում են այդ ծառայությունների կատարման ընթացքը: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակով առաջացած խնդիրներին, այդ խնդիրները գտնվում են կառավարության տրամադրած սոցիալական աջակցության դաշտում, այսինքն, քաղաքացիները կարող են օգտվել կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից»,- 168.am-ին ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Ճշտող հարցին, թե քաղաքապետարանի գործառույթն ավարտվո՞ւմ է այսքանով, Կարապետյանն արձագանքեց. «Ես արդեն պատասխանեցի: Քաղաքապետարանը ՍՊԸ-ին վերահսկում է, երբ նա աշխատում է, պարզ եթե ասենք, ՍՊԸ-ի հետ առնչվում է: Եթե արտակարգ դրության բերումով այդ կազմակերպությունները ուղևորափոխադրումներ չեն իրականացնում, հետևաբար՝ այդ հարաբերությունը դադարում է»: Փորձեցինք նաև պարետատնից ճշտել, թե արդյո՞ք նախատեսում են որևէ ծրագիր: «Մենք գիտենք վարորդների բողոքից: Հարցը քննարկվում է»,- ասաց պարետատան խոսնակ Մանե Գևորգյանը:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44