Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է էներգետիկայի և էներգառեսուրսների բնագավառում չլուծված խնդիրների առկայության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Բելառուսի նախագահի պաշտոնական կայքից։ «Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ մենք ճգնաժամի մեջ ենք մտել տնտեսության կայուն աշխատանքի համար հենակետային չլուծված հարցով: Դա էներգետիկան է, ռեսուրսների գները և դրանց համար հաշվարկները: Իհարկե, մենք չէինք սպասում, որ նման իրավիճակ կստեղծվի: Սակայն, այդուհանդերձ, փաստն ակնհայտ է: Նման ոչ ճկունությունը բասացաբար է ազդում ավելացված արժեքի ձևավորման ողջ շղթայի վրա: Այսինքն վնասում է միության գործունեության կայունությանը»,- հայտարարել է պետության ղեկավարը: Նա ասել է, որ քանի դեռ կողմերը չեն որոշել ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկաների հարցը, պետք է պայմանավորվել այն մասին, թե ինչպես վարվել ձևավորվող իրավիճակում: «Առաջին հերթին դա առնչվում է բնական գազի գնին ու հաշվարկներին: Ակնհայտ է, որ տնտեսական կոնյուկտուրայի նման կտրուկ փոփոխության պայմաններում գինը պետք է ավելի հարմարվողական լինի, իսկ հաշվարկների մեխանիզմը՝ սպառողների համար քաջալերող»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա այդ հատվածում դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով որքան հնարավոր է օպերատիվ ուսումնասիրել այդ հարցը: Նշենք, որ նիստին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02