Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը մեկ օրում մեծացել է 6,4 մլրդ դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Forbes-ին: Երեքշաբթի Նյու Յորքի ֆոնդային բորսայում առեւտրի փակման ժամանակ Amazon-ի ակցիաների գինն աճել է 5,3%-ով՝ կազմելով մեկ ակցիայի համար ռեկորդային 2238 դոլար: Ընդ որում, նրա կնոջ՝ Մակկենզի Բեզոսի կարողությունը մեծացել է 2,2 մլրդ դոլարով՝ հասնելով 44,8 մլրդ դոլարի: Ամսագրի փորձագետների հաշվարկներով՝ Բեզոսի կարողությունը կազմում է 113 մլրդ դոլար՝ տարեկան կրճատվելով 18 մլրդ դոլարով: Ըստ Forbes-ի աշխարհում ամենահարուստ երկրորդ մարդու՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 98 մլրդ դոլար: Amazon-ը, որն ինտերնետով ապրանքներ եւ ծառայություններ է վաճառում, հիմնվել է Բեզոսի կողմից 1994 թվականին: Գրքերի եւ երաժշտական սկավառակների վաճառքից կորպորացիան հասել է մինչեւ տեսագրությունների, տեսախաղերի, կենցաղային տեխնիկայի վաճառքի, ինչպես նաեւ ԱՄՆ-ում առաջին կորպորացիան է, որն իր կայքի օգտատերերին առաջարկել է ֆիլմերի վճարովի բեռնում՝ առանց ինտերնետի միանալու դիտման հնարավորությամբ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02