Եթե իրականում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նրա համար, որ նա «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել, ապա դրանով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող դատական համակարգի համար ավելի խորը թաղման փոս են փորել՝ դատական համակարգն այնտեղ վերջնականապես թաղելու նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց փաստբան Միհրան Պողոսյանը:
Նշենք, որ «Փաստինֆոյի» տեղեկություններով Արդարադատության նախարարույթունը կարգապահական վարույթ է հարուցել Ազարյանի նկատմամբ՝ Թավադյանի խափանման միջոցը փոխելու համար:
«Ալեքսանդր Ազարյանը կապ չունի, թե ում օգտին, կամ ի վնաս ում է որոշում կայացնում, նա այն եզակի դատավորներից մեկն է, որը ցանկացած իրավիճակում է օրենքի և սեփական համոզման հիման վրա որոշում կայացնում: Ու այժմ կայացրած որոշման պատճառով Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ վարույթ հարուցելով՝ կոնկրետ, հստակ մեսիջ է ուղարկվում, որ իշխանությանը ոչ հաճո որոշման կայացումը հետապնդելի է լինելու»,- ասաց նա:
Ըստ Պողոսյանի՝ նույնիսկ եթե կարգապահական վարույթն այլ պատճառով է հարուցվել, այլ ոչ թե կայացրած որոշման, ապա դա նրա նկատմամբ հետապնդումների շարքի շարունակությունն է:
«Ես կարծում եմ՝ իրականում ոչ թե հենց խափանման միջոցը փոխելու հանգամանքն է հանդիսացել հիմք, այլ սա Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ արդեն մոտ 1,5-ից 2 տարի շարունակվող վայրահաչոցների ու հետապնդումների շարունակությունն է, իսկ պատճառն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ազարյանն իր ներքին համոզմանը և օրենքին համապատասխան դատական ակտեր է կայացնում»,- ըդգծեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ ակնկալելի էր այս իշխնություններից, որ այդ ճանապարհով կգնան, այլ ոչ թե կհասկանան, որ իրականում ուժեղ իշխանությունը պատրաստ է հանդուրժել անկախ դատական համակարգ:
Դիտարկմանը՝ Ալեքսանդր Ազարյանը նախկինների ժամանակ էլ է իշխանություններին ոչ հաճո որոշումներ կայացրել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ օրինակ Ազարյանը օգոստոսին փոխել էր Քոչարյանի խափանման միջոցը, հրապարակից հայտարարեց՝ թող որոշ դատավորներ խելքները գլուխները հավաքեն, սա ինչի՞ մասին է խոսում, Միհրան Պողոսյանը պատասխանեց, որ այս ամենը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը պատրաստ չէ ունենալ անկախ դատական համակարգ:
«Այս իշխանությունը պատրաստ չէ երկրում ունենալ օրենքով գծած սահմաններ և չի գիտակցում, որ այդ օրենքով սահմանները պաշտպանում է հենց դատական համակարգը: Իշխանությունը պատրաստ չէ դրան, այդ իսկ պատճառով էլ ցավագին է ընդունում դատավորների կողմից իրենց ոչ հաճո որոշումների կայացումը: Սրա հաջորդ քայլը լինելու է ամբողջապես տոտալ վերահսկողոթւյունը: Պատահական չէ այս տոտալ վերահսկողություն
մտցնելը դատական համակարգում: Իշխանությունը պատրաստ չէ որևէ պարագայում որևէ մարմնի կողմից ենթարկվելու քննադատության, այդ թվում՝ երբ մատնանշվում են իշխանության սխալները: Դատական համակարգը որոշակի առումով այն մարմինն է, որ սխալ լինելու պարագայում ըդնգծում է այդ սխալը և ցուցում է տալիս դատական ակտի տեսքով՝ վերացնելու այդ սխալը»,- նկատեց նա:
Միհրան Պողոսյանը պարզաբանեց, որ երբ քննիչը անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացնում դատարան, դա ներկայացնում է ՀՀ-ի անունից, և դատական համակարգը, երբ անձին չի կալանավորում, հայտնում է, որ քննիչը սխալ է եղել, այսինքն՝ բավարար պատճառաբանված չէ. «Որևէ մեկն այս պարագայում չի քննարկում՝ արդյոք ճիշտ չէր նկատել դատարանը, որ քննիչը սխալ է եղել, միգուցե ինչ-որ բան բաց էր թողել, հաշվի չէր առել, միանշանակ սլաքները ուղղվում են դեպի դատական համակարգը, այնինչ, եթե հետևեն դատական համակարգի խորհուրդներին և որոշումներին, ապա այլ կերպ կընթանա այս ամեն ինչը»,- հայտարարեց նա:
Փաստաբանի խոսքով՝ խնդիրը նրանում է, որ իշխանությունը ոչ թե փորձում է վեր հանել իր կողմից թույլ տված սխալները, այլ հակառակը՝ փորձում է «վերացնել» իշխանության տեսակետի հետ չհամաձայնող դատավորներին, և ոչ միայն դատավորներին, այլ տարբեր ոլորտներում է այդպես:
Շարունակությունը՝ tert.am
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44