Հնարավոր է՝ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր այս տարի չեն կարողացել մեկնել աշխատանքի, զբաղվածություն գտնեն Հայաստանում, քանի որ նախատեսվում են մեծածավալ շինարարական աշխատանքներ: Այս մասին այսօր ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը: «Երկրի տարբեր հատվածներում մեկնարկել են տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ ճանապարհաշինություն և այլ, որոնք տասնյակ միլիարդների հասնող ծրագրեր են: Բանավոր հանձնարարաություն տվել եմ մարզպետներին, որ առաջիկա սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում, շինարարական ընկերությունների հետ հանդիպում ունենալ, և հորդորեն, որ անպայման աշխատեն արտագնա աշխատանքի մեկնող շինարարների հետ: Այլ երկրներում մեր շինարարներն ունեն շինարարի լավ համբավ, իսկ տարվա ընթացքում այստեղ ունենում ենք շինարարի պակաս: Հիմա ես կոչ եմ անում, որ եթե կան շինարարներ, Հայաստանում գրանցեն կամ բացեն շինարարական ընկերություններ, քանի որ շուտով տասնյակ ծրագրերի մրցույթներ են հայտարարվելու»,- ասաց նախարարը: Անդրադառնալով ճանապարհաշինությանը, Պապիկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում այս ուղղությամբ ևս լայնածավալ աշխատանքներ են սպասվում: «Հնգամյա պլանում նախանշված է, որ 70 տոկոսը պետք է դարձնենք բարեկարգ: Դրա վառ ապացույցը նախորդ տարվա լայնածավալ աշխատանքներն են: Մենք գործում ենք ընդհանուր ռազմավարության դիտանկյունից, մեզ համար կարևոր է, որ խնդիրներին տանք ամբողջական լուծում և քիչ-քիչ դուրս գանք տեղայնական փոքր լուծումների շրջանակից: Այս տարի արդեն պլանավորել են նորոգել շուրջ 500 կմ ճանապարհ, մյուս տարվա համար, բնականաբար, պետք է դիտարկենք առավել առաջնահերթ ու կարևոր ճանապարհների խնդիրը»,- եզրափակեց Պապիկյանը:
Աղբյուր` Panorama.am
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
12:44 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44